![](/banners/BeFunky-design.jpg)
Արքայավայել. Արմեն Սարգսյանը իր երդմնակալությանը հրավիրել է արքայազն Չարլզին. «Ժամանակ»
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/Prince_Charles_Armen_Sargsyan_ts1323259569.jpg)
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը չնայած պաշտոնապես չի հայտնել նախագահի պաշտոնում առաջադրվելու իր համաձայնության մասին, սակայն ակտիվորեն զբաղված է երդմնակալության արարողության նախապատրաստությամբ:
Սարգսյանը անգամ հասցրել է պատրաստել այդ միջոցառման հրավիրյալների ցուցակը, որը կարող է գլխավորել Մեծ Բրիտանիայի թագավորության արքայազն Չարլզը:
Այսպիսով, Արմեն Սարգսյանն ուզում է իր բովանդակությամբ «դատարկ» պաշտոնին ինչ-որ արտաքին բովանդակություն հաղորդել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: