Բաժիններ՝

Փյոնչհանում օլիմպիական օբյեկտների 1,2 հազար պահապաններ են արձակվել վարակի պատճառով

Փյոնչհանի ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հարկադրված է եղել պարտականությունների կատարումից ազատել եւ Օլիմպիադայի անցկացման շրջանից հեռացնել ավելի քան 1,2 հազար պահապանների նորովիրուսային վարակի տարածման պատճառով:

Այդ մասին հայտնել են կոմիտեում: Փետրվարի 4-ին Օլիմպիադայի պահպանության ծառայության 41 աշխատակիցներ հոսպիտալացվել են նորովիրուսի ախտանշաններով՝ սաստիկ փսխում եւ փորլուծ, գրել է Korea Times հրատարակությունը:

Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների համաձայն՝ պահպանությունից արձակված աշխատակիցներին կփոխարինեն 900 զինծառայողներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728