Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին ժամը 06:10-ին վնասվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի «Մարաշ» 220/100/10 կՎ ենթակայանի 10 կՎ միջսեկցիոն անջատիչը։
Վթարի հետևանքով էլեկտրամատակարարումն ընդհատվել է Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդների մոտ։
Նշվում է, որ այս պահին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ բաժանորդների էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով։

