Բաժիններ՝

Ռուսաստանի ԿԸՀ-ն Պուտինին գրանցեց նախագահի թեկնածու

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 6-ի նիստում որոշում է ընդունել պետության գործող ղեկավար Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի թեկնածու գրանցելու մասին. նա ընտրություններին կմասնակցի որպես ինքնաառաջադրված, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնի թեկնածու գրանցել Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին»,-ասված է ԿԸՀ-ի որոշման մեջ:

Պուտինը դարձավ նախագահի պաշտոնում երրորդ գրանցված թեկնածուն: Ավելի վաղ գրանցում են անցել ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին եւ ՌԴ կոմունիստական կուսակցությունից թեկնածու Պավել Գրուդինինը: Գրանցման վերաբերյալ ԿԸՀ-ի որոշմանն են սպասում եւս հինգ թեկնածուներ՝ Գրիգորի Յավլինսկին («Յաբլոկո»), Բորիս Տիտովը («Աճի կուսակցություն»), Սերգեյ Բաբուրինը («Ռուսաստանի համաժողովրդական միություն»), Քսենյա Սոբչակը («Քաղաքացիական նախաձեռնություն») եւ Մաքսիմ Սուրայկինը («Ռուսաստանի կոմունիստներ»):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս