![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ նախագահը Պատրիկ Հովակիմյանին առաջադրել է արդարադատության նախարարության բարձր պաշտոնի
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/921627.jpg)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունն ԱՄՆ արդարադատության նախարարության օտարերկրյա հայցադիմումների հանձնաժողովի անդամի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:
Առաջարկները քննարկման համար ուղարկվել են Սենատին: Հավանության արժանանալու պարագայում Հովակիմյանը հանձնաժողովի անդամի պաշտոնը կզբաղեցնի մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը:
Պատրիկ Հովակիմյանը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Հարավային շրջանի դատախազի օգնականն է: Նա զբաղվում է կոռուպցիայի, ինչպես նաև գործարարների և կառավարության ներկայացուցիչների կողմից ֆինանսական շարժառիթ ունեցող հանցագործությունների քննությամբ: Իրավաբանության դոկտորի աստիճան է ստացել Սթենֆորդի իրավունքի դպրոցում: