![](/banners/BeFunky-design.jpg)
Լոնդոնի դատարանն այսօր քննելու է Ասանժի ձերբակալումը չեղարկելու հարցը
![](https://168.am/wp-content/uploads/2017/10/Asanj.jpg)
Լոնդոնի Վեսթմինսթերյան մագիստրատական դատարանում փետրվարի 6-ին լսումներ կանցկացվեն WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է դատարանի ներկայացուցիչը: Ասանժի փաստաբանները խնդրում են չեղյալ հայտարարել նրա ձերբակալման օրդերը:
Ավելի վաղ Շվեդիայի դատախազությունը դադարեցրել է հետաքննությունը WikiLeaks-ի հիմնադրի գործով: Ասանժը 2012 թվականից գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Այն ժամանակ նա դիմեց Էկվադորի իշխանություններին՝ խնդրելով քաղաքական ապաստան տրամադրել այն երկյուղների պատճառով, որ Շվեդիայի իշխանությունները կարող են իրեն արտահանձնել ԱՄՆ-ին՝ կապված WikiLeaks-ում իր գործունեության հետ: