Բաժիններ՝

Թրամփը դավաճանության մեջ է մեղադրել իր ճառին չծափահարած դեմոկրատներին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 5-ին «ոչ ամերիկյան» ու «դավաճանական» է որակել Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների գործողությունները, որոնք չեն ծափահարել անցյալ շաբաթ Կոնգրեսի առջեւ «Երկրի դրության մասին» ուղերձով իր առաջին ելույթի ժամանակ: Միացյալ Նահանգների ղեկավարն Օհայոյի նահանգում ելույթ է ունեցել հիդրավլիկ սարքավորումների արտադրության գործարանում:

Նախագահի ելույթի հեռարձակումը վարել է Սպիտակ տունը։ «Նույնիսկ դրական նորությունների նկատմամբ նրանք (դեմոկրատները) մեռածի նման (անկենդան) էին եւ ոչ ամերիկավարի: Ինչ-որ մեկը դա համարեց դավաճանական (վարմունք): Այո՛, ինչու ոչ»,- նշել է Թրամփը: Նա հավելել է, որ դեմոկրատները, «կարծես, այնքան էլ շատ չեն սիրում իրենց երկիրը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728