«Սա արդարադատություն չէ, պարզապես՝ պատանդի փոխանակում», – բացականչում է սենատոր Թոմ Թիլլիսը՝ Թուրքիայի գաղութներում պահվող քահանա Էնդրյու Բրանսոնի գործը լսելիս:
Աֆղանստանում գյուղատնտեսական այն հողերի մակերեսը, որոնք վերածվել են ափիոնի կակաչի ցանքատարածությունների, հասել է ռեկորդային 328 հազար հեկտարի՝ մեկ տարում ավելանալով 63 տոկոսով:
«Հայաստանի ասոցիացման դուռը փակ է այլևս, թեև ՀՀ-ում շատ են խոսում, որ մի օր Հայաստանը կարող է ասոցիացվել ԵՄ-ին, սակայն ԵՄ-ի հետ ասոցիացումը մի գլոբալ գործընթաց է, այն, ինչպես 2013-ին, այնպես էլ՝ այսօր կամ ապագայում չի կարող տեղի ունենալ մասնակի, կիսատ»:
Ամերիկացի ռեժիսոր եւ սցենարիստ Մարկ Շվաբը «Թագավորական ընտանիքի անդամները» հեռուստասերիալի նկարահանումներից հեռացվել է սեռական ոտնձգությունների մեջ մեղադրանքների կապակցությամբ:
Եվրամիությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ներուժ է տեսնում եւ հանդես է գալիս ավելի սերտ փոխգործակցության օգտին:
Սերբիան կարող է Եվրամիությանը միանալ 2025 թվականին, եթե 2023-ին ավարտի միավորմանն անդամակցելու շուրջ բանակցությունները:
Կատալոնիան Մադրիդի իշխանության ներքո ոչ մի ապագա չունի ստեղծված իրավիճակում:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում նոյեմբերի 16-ին առնվազն 18 մարդ է զոհվել ռումբի պայթելու հետեւանքով:
Նոյեմբերի 16-ին ամբողջ Ֆրանսիայում զանգվածային ցույցեր են ընթանում կառավարության կողմից անցկացվող բարեփոխումների դեմ:
Եվրամիությունը Սերբիայից իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթեր է պահանջում Կոսովոյի անկախության հարցի վերաբերյալ, հակառակ դեպքում երկիրը չի կարողանա անդամակցել ԵՄ-ին:
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուղաբեն հրաժարվում է պաշտոնաթող լինել զինվորականների հետ բանակցությունների ընթացքում, որոնցում որպես միջնորդ է հանդես գալիս կաթոլիկ հոգեւորականը:
Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը հաստատեց մի օրինագիծ, որի համաձայն օտար լրատվամիջոցները պետք է գրանցվեն որպես «օտար գործակալ»։ Որոշումը կայացվել է որպես հակադարձ քայլ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության այն պահանջի, որի համաձայն Կրեմլի աջակցությունը վայելող RT հեռուստակայանը Միացյալ Նահանգներում պիտի գրանցվի որպես «օտար գործակալ»։
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Էրդողան-Պուտին հանդիպմանը՝ նշեց, որ այն այս տարվա ընթացքում 16-րդ շփումն էր երկու նախագահների միջև։ Նրա խոսքով՝ եղել է 4 հանդիպում և 12 հեռախոսազանգ, ինչը վկայում է այդ երկրների հարաբերությունների զարգացման մասին։
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, որն ավելի վաղ հրաժարական է տվել, ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Փարիզ ժամանելու հրավերը:
ՀՀ կառավարությունը դյուրացնում է Հնդկաստանի քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արտոնագիր ստանալու ռեժիմը:
Թուքիայից լոլիկի մատակարարման ծավալների շուրջը համաձայնության ընդունումից հետո այդ երկրից Ռուսաստան է ժամանել առաջին բեռնատար ավտոմեքենան՝ 20 տոննա լոլիկով:
«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինել»,-այսօր ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Նիդերլանդների թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը:
60-ամյա ընդմիջումից հետո Իտալիան վերստին պաշտոնական պետական օրհներգ է ստացել:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական կուսակցության անդամները նոյեմբերի 15-ին վերստին հանդես են եկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենտ հայտարարելու նախաձեռնությամբ:
Արեւադարձային կրետը հարձակվել է մորմի վրա, որը չափերով կրկնակի գերազանցում է նրան:
Արական սեռի Մուհամեդ եւ Մոհամադ մուսուլմանական անունը նորածինների ամենատարածված անուններից մեկն է դարձել Ավստրիայի մայրաքաղաքում:
«ՌԴ-ի համար բավականին բարդ ժամանակահատված է, քանի որ, չնայած Թուրքիայի նախագահի հետ լիարժեք հարաբերությունների վերականգնման ցանկությանը, ՌԴ նախագահը չի ցանկանում, որպեսզի Էրդողանը մասնակցի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, քանի որ դա Ռուսաստանի մենաշնորհն է, առանց այն էլ՝ ՌԴ-ն զիջում է համարում այն, որ այս հարցում հաշվի է առնում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումները, ստիպված է աշխատել նրանց հետ համատեղ»:
Airbus SE եվրոպական ավիաշինական կոնցեռնը հայտարարել է Դուբայի ավիասալոնում ընկերության պատմության մեջ ռեկորդային 49,5 մլրդ դոլար գումարի 430 ինքնաթիռների մատակարարման համաձայնագրեր կնքելու մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կրեմլի պալատում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ամերիկացիների կեսից ավելին կարծում է, որ Դոնալդ Թրամփը չի համապատասխանում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին:
Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական տարում ակնհայտ է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջընթացը բոլոր ուղղություններով:
Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը տալիս է դրական արդյունքներ:
Medium.com կայքում տեղադրված Լուիզա Նոյի երկու հոդվածները բացահայտում են, որ Ռոն Թորոսյանը պայմանագիր է կնքել, որպեսզի ներկայացնի Թուրքիան որպես նրա PR գործակալ: Թորոսյանը Նյու Յորքի 5W հանրային կապերի ընկերության նախագահն է:
Հայաստանը 2 միավորի նահանջ է արձանագրել համացանցի ազատության ցուցանիշում, նշում է Freedom House կազմակերպության պատրաստած «Համացանցի ազատություն 2017» զեկույցը, որը դիտարկել է 2016 թվականի հունիսից 2017 թվականի մայիս ընկած ժամանակահատվածը:
2016 թվականին ահաբեկչության զոհերի թիվը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 13 տոկոսով եւ հասել երկամյա նվազագույնին: Նոյեմբերի 15-ին այս մասին հայտնել է էկոնոմիկայի եւ խաղաղության ինստիտուտը (The Institute for Economics and Peace), որը Լոնդոնում ներկայացրել է «Ահաբեկչության գլոբալ ինդեքսը» զեկույցը, որտեղ վերլուծվում է իրադրությունն աշխարհի 163 երկրներում։