Արևելյան Գութայում առնվազն 770 մարդ է զոհվել. «Բժիշկներ առանց սահմանների»
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը (MSF) հայտնել է փետրվարի 18-ից մինչեւ 27-ը Արեւելյան Գութայում ավելի քան 770 խաղաղ բնակիչների զոհվելու ու եւս ավելի քան 4,05 հազար մարդու վիրավորվելու մասին։
MSF-ի հայտարարության մեջ ասված է, որ վերջին երկու օրվա ընթացքում շարունակվում են գնդակոծումները Արեւելյան Գութայի շրջանում: «Փետրվարի 18-ի երեկոյից մինչեւ փետրվարի 27-ի երեկո վերքեր է ստացել 4050 մարդ, զոհվել է ավելի քան 770 հոգի»,- նշվում է հայտարարության մեջ: «Որքան մեզ հայտնի է, շրջանից բժշկական տարհանումներ չեն անցկացվել»,-հայտնել է կազմակերպությունը, հավելելով, որ շրջանին հումանիտար մատակարարումներ նույնպես չեն իրականացվել: Հայտարարության համաձայն, կազմակերպության կողմից աջակցվող բուժհաստատությունը գնդակոծվել է երեք անգամ:
Վերջին անգամ վիրավորվել է բուժաշխատողներից մեկը: Ընդամենը գնդակոծման տակ են հայտնվել կազմակերպության հետ կապված 20 օբյեկտներից 15-ը: MSF-ի տվյալներով՝ ընդամենը փետրվարի 18-ից զոհվել է կազմակերպության հետ կապված երեք բուժաշխատող, եւս ութը տուժել են: Արեւելյան Գութայում օրհասական հումանիտար իրադրություն է ստեղծվում. զինյալներն արգելափակում են խաղաղ բնակիչների ելքը շրջանից, խոչընդոտում են հումանիտար բեռները տեղ հասցնելուն եւ վիրավորների տարհանմանը:
ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է 2401 բանաձեւը, որը պահանջում Է, որ բոլոր կողմերը դադարեցնեն բախումները եւ առնվազն 30 օր հումանիտար դադար ապահովեն Սիրիայի ամբողջ տարածքում, սակայն ահաբեկիչները շարունակում են գնդակածումները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: