
ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները մարտի 16-ին հանդիպում կանցկացնեն Աստանայում

Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների՝ Սիրիային նվիրված հանդիպումը Աստանայում կկայանա մարտի 16-ին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ղազախստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Մուսիենկոն:
«ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա մարտի 16-ին: Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրաթ Աբդռահմանովն է ասել այդ մասին»,- նշել է Մուսիենկոն: Նրա խոսքով՝ Ղազախստանի ԱԳ նախարարը պատմել է, որ Ղազախստանի մայրաքաղաքում սպասվում է Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների երեք նախարարների հանդիպումը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: