Բաժիններ՝

Արևելյան Գութայում ահաբեկիչների դեմ գործողություն է սկսվել ՌԴ օդուժի աջակցությամբ

Արեւելյան Գութայում, ի պատասխան ահաբեկիչների սադրանքների, լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողություն է իրականացվում: Այդ մասին Մոսկվայում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Անօրինական զինված կազմավորումների կողմից կատարվող սադրանքներն անհրաժեշտ ու անխուսափելի դարձրեցին ցամաքային հակաահաբեկչական գործողությունն Արեւելյան Գութայում, որին օդից աջակցում են Սիրիայի ռազմաօդային ուժերը եւ ՌԴ-ի օդատիեզերական ուժերը»,-ասել է Զախարովան: Նրա խոսքով՝ «զինյալները համառ դիմադրություն են ցույց տալիս, հաղորդվում է նրանց կողմից ամերիկյան շարժական հակատանկային հրթիռային համալիրների կիրառման մասին»,հաղորդել է«Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս