Բաժիններ՝

Պուչդեմոնն այլընտրական թեկնածու է առաջարկել Կատալոնիայի ղեկավարի պաշտոնի համար

Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հրաժարվել է ինքնավար մարզի կառավարության ղեկավարությունից հօգուտ բանտում գտնվող քաղաքական գործիչ Ժորդի Սանչեսի: Այս մասին նա հայտարարել է Բրյուսելից հղած ուղերձում: «Հնարավոր է՝ Ժորդին մյուսներից ավելի լավ է ներկայացնում «Միասին հանուն Կատալոնիայի» (կոալիցիա, որը գլխավորում էՊուչդեմոնը – խմբ.) արժեքները:

Նա անարդարացիորեն է բանտարկված»,- հայտարարել է Պուչդեմոնը տեսաուղերձում: Ժորդի Սանչեսը՝ «Կատալոնիայի ազգային ասամբլեա» հասարակական կազմակերպության նախկին ղեկավարը, երկրորդ համարն է «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցությունից անցյալ տարվա դեկտեմբերի 21-ի ընտրությունների ցուցակում: Նրան առաջադրվել են խռովության, ապստամբության կազմակերպման եւ պետական միջոցների ապօրինի ծախսման մեղադրանքներ: Մինչեւ գործի ըստ էության քննությունը նա գտնվում է բանտարկության մեջ:

«Կատալոնիան իրավունք է վաստակել լինելու անկախ հանրապետություն, դեմոկրատական եւ իրավական հանրապետություն: Եվ դա պարտադիր նպատակ է: Դա նպատակ է, որի համար անհրաժեշտ   շարունակել զբաղվել քաղաքականությամբ ներսից եւ դրսից»,- հայտարարել է Պուչդեմոնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս