Բաժիններ՝

Եվրախորհրդարանի ղեկավարը պատրաստ է գլխավորել Իտալիայի աջ կենտրոնամետ կառավարությունը

Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Անտոնիո Տայանին պատրաստ է գլխավորել Իտալիայի կառավարությունը՝ մարտի 4-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում աջ կենտրոնամետ կոալիցիայի հաղթանակի դեպքում:

Այս մասին քաղաքական գործիչը, որը մտնում է Սիլվիո Բեռլուսկոնիի «Հառա՜ջ, Իտալիա» կուսակցության մեջ, մարտի 1-ի երեկոյան գրել է իր Twitter-ում։ «Շնորհակալ եմ Բեռլուսկոնիին նրա վստահության համար եւ համաձայն եմ Իտալիային ծառայելու նրա առաջարկությանը:

Այժմ որոշումն ընտրողներինն է ու հանրապետության նախագահինը»,- գրել է 64-ամյա քաղաքական գործիչը՝ Բեռլուսկոնիի պատմական զինակիցներից մեկը: Դրանից մի քանի րոպե առաջ Բեռլուսկոնին Matrix հեռուստածրագրի եթերում հայտարարել է, որ Տայանին պատրաստ է գլխավորելու Իտալիայի կառավարությունը:

Նախկին վարչապետն արդեն ավելի վաղ նրա անունը նշել էր որպես վարչապետի հնարավոր թեկնածու: Ըստ որում Տայանին իր թեկնածությունը չի առաջադրել խորհրդարանում եւ առայժմ հրաժարական չի տվել Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնից, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս