Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի եւ նրա կնոջ՝ Պրիսցիլլա Չանի բարեգործական հիմնադրամը 12,1 միլիոն դոլարի նվիրատվություն է կատարել Հարվարդի համալսարանին:
Թուրքիան հերքում է վտարանդի թուրք հոգևոր գործիչ Ֆեթուլահ Գյուլենի առևանգման մասին ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի հետ պայմանավորվածույթան մասին տեղեկությունը։
Եվրամիությունը պետք է ապահովի «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների մուտքը հանրակցության ներքին շուկա՝ դրանով իսկ դրսեւորելով նրանց հետ տնտեսական ինտեգրացման ԵՄ-ի պատրաստակամությունը:
Ուշագրավն այն է, որ ՌԴ ԱԳ նախարարի օտարերկրյա այցերի հերթականությունը փոխվեց այն բանից հետո, երբ մեկ շաբաթ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն Ադրբեջանում հայտարարեց, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանալին Մոսկվայում է, և իր ռուս պաշտոնակցի հետ կայանալիք հանդիպմանը քննարկելու է այդ հարցը` որոշ առաջարկներ անելով:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, որն ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի է ժամանել Մանիլա, հիացրել է ֆիլիպինցի կին ձեռնարկատերերին՝ համբուրելով նրանց այտերը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը չի բացառում ապագայում ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի կնքումը ԵԱՏՄ-ի եւ ԱՍԵԱՆ-ի միջեւ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
KLM ավիաընկերության Boeing 777-300 օդանավին վերթիռի ժամանակ կայծակ է խփել:
Էկոնոմիկայի եւ ֆինանսների հարցերով եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին մտադիր է առաջիկա երեք շաբաթվա ընթացքում պատրաստել հարկային ապաստարանների սեւ ցուցակը:
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը, որոնք խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, մտադիր չեն ելք գտնել ճգնաժամից:
Թուրքական Sozcu կայքի տեղեկացմամբ, դանիական օդանավակայանից հայտնել են, որ իրենք թուրքական Atlasglobal ավիաընկերության թռիչքները չեն սպասարկում, քանի որ ավիաընկերության ինքնաթիռներին ուղղված սպառնալիքի մասին վերաբերյալ տեղեկություն են ստացել:
Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի վավերացումը կավարտվի մինչեւ ընթացիկ տարվա վերջը:
ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը կշարունակեն Ուկրաինայում խաղաղության հասնելուն ուղղված համատեղ աշխատանքը, չնայած առկա տարաձայնություններին:
ԱՄՆ-ի Սենատի հանրապետական թեկնածու Ռոյ Մուրը հայտնի է իր ծայրահեղ պահպանողական հայացքներով, հատկապես սեռական բնույթի հարցերում:
Հայաստանում համակարգիչների օգտատերերի գրեթե քառորդ մասը 2017թ. երրորդ եռամսյակի ընթացքում բախվել է համացանցում գրոհի ենթարկվելու վտանգին։ Այդ ցուցանիշով Հայաստանը չորրորդ տեղն է գրավել աշխարհի երկրների շարքում։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության փորձագետների վերլուծության արդյունքները։
Իսրայելի ոստիկանությունը քրեական հետաքննություն է սկսել անօդաչու թռչող սարք արտադրող այն իսրայելական ընկերության դեմ, որի արտադրանքի միջոցով Ադրբեջանը 2017 թվականին ԱԹՍ փորձարկման ժամանակ փորձել էր ռմբակոծել հայկական դիրքերը:
ԱՄՆ-ի երեք ավիակիրներ մտել են Հարավային Կորեայի առափնյա գոտի՝ մասնակցելու համատեղ վարժանքներին:
Հայաստանի ռուսական ռազմակայանի հերթապահ ավիացոն ուժերը համատեղ վարժանք են անցկացրել ՀՀ ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության զորքերի ուժերի ու միջոցների հետ՝ փոխգործակցության կատարելագործման նպատակով:
Լոնդոնը ցանկանում է Ռուսաստանի հետ այլ՝ արդյունավետ հարաբերություններ, այլ ոչ թե վերադարձ սառը պատերազմին եւ հարատեւ առճակատմանը:
Գլենդելի ոստիկանությունը ձերբակալել է երեք անձի՝ երկու չափահասի և մեկ անչափահասի, ովքեր ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի դիմակներով առանձնատուն են կողոպտել:
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հնարավոր է համարել, որ որոշակի հանգամանքներում կարելի է հրաժարվել Մադրիդի կենտրոնական իշխանություններից տարածաշրջանի անկախացումից:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան (ԳԱ) ընդունել է բանաձեւ Օլիմպիադայից մեկ շաբաթ առաջ եւ Պարալիմպիադայից մեկ շաբաթ հետո զինադադարի վերաբերյալ:
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը նոոյեմբերի 13-ին Վրաստանի իր պաշտոնակից Լեւան Իզորիային հավաստիացրել է, որ Վաշինգտոնն այսուհետեւ էլ Թբիլիսիի հետ կհամագործակցի պաշտպանության ոլորտում:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, իսկ այնուհետեւ ընդլայնված կազմով խոսել են Սիրիայի մասին:
Իրանի իշխանությունները նոյեմբերի 14-ը համազգային սգո օր են հայտարարել երկրաշարժի հարյուրավոր զոհերի հիշատակին, որը նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել Իրաքի հետ սահմանում:
Չինաստանի իշխանություինները պատրաստվում են 12 մլրդ յուան (1.8 մլրդ ԱՄՆ դոլար) ծախսել այսպես կոչված Գիտական ֆանտաստիկայի քաղաք կառուցելու համար, որն իրենցից ներկայացնելու է անհայտ աշխարհներին, ժամանակի մեջ ճանապարհորդություններին, արկածների և տիեզերքի հրաշքներին նվիրված գրքեր և սցենարներ, ֆիլմեր և հետաքրքրաշարժ հեռուստածրագրեր ստեղծելու կենտրոն։
«Թուրքիան սպասում էր, որ նաև Արցախի հարցում Ռուսաստանն ինչ-որ զիջումների կգնա։ Էրդողան-Պուտին հանդիպման ժամանակ օրակարգում Արցախի հարցն է։ Հակասություններ կան նաև Սիրիայի հարցում, օրինակ՝ Սիրիայի քրդերի մասով։ Այսինքն՝ մի քանի կարևոր հարցերում Թուրքիան լուրջ հակասություններ ունի Ռուսաստանի հետ»։
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 445-ի, իսկ վիրավորներինն անցել է 7100-ը:
Emirates Airline-ը, որն աշխարհի խոշորագույն ավիաընկերությունն է միջազգային ուղեւորափոխադրումների ծավալով, պատվիրել է Boeing-787 10 Dreamliner լայնաֆյուզելյաժ 40 ինքնաթիռ, որոնց արժեքը նախքան զեղչերի հաշվառումը գերազանցում է 15 մլրդ դոլարը։
Մեծ Բրիտանիան հույս ունի առաջիկա մի քանի ամսվա ընթացքում Եվրամիության հետ համաձայնեցնել Brexit-ից հետո անցումային ժամանակաշրջանի պայմանները:
Եվրամիության մեջ մտնող 23 երկրների ներկայացուցիչներ նոյեմբերի 13-ին Բրյուսելում համատեղ հայտարարություն են ստորագրել պաշտպանության եւ անվտանգության բնագավառում մշտական համակարգված համագործակցության (PESCO) վերաբերյալ: