«Անկարայի և Վաշինգտոնի տարաձայնությունները կարելի Է հեշտությամբ լուծել». Չավուշօղլու
Թուրք-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամը կարելի է հեշտությամբ հաղթահարել, բայց ոչ ԱՄՆ-ի վարչակազմի ներկայիս դիրքորոշման պայմաններում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարության ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն:
«Մենք Վաշինգտոնի հետ ոչ մի կարգի խնդիրներ չենք ցանկանում ունենալ: Դրանք կարող են հեշտությամբ կարգավորվել, բայց ոչ ԱՄՆ-ի ներկայիս մոտեցման պայմաններում: Նրանք չեն հասկանում, թե ով է իրենց իսկական բարեկամը»,- լրագրողներին ասել է Չավուշօղլուն:
Նա ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը համեմատել է կովբոյական ֆիլմերի հետ: «Մենք կովբոյական ֆիլմերում չենք խաղում: Երկու մեծ երկրները պետք է լավ հարաբերություններ ունենան, նրանք պետք է սովորեն հարգել միմյանց»,- նշել է Թուրքիայի նախարարը:
Նա վերստին ԱՄՆ-ին մեղադրել է սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերին զենքի մատակարարումների մեջ, որոնց Թուքիան համարում է ահաբեկչական կազմակերպություն՝ կապված երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: