Բաժիններ՝

Վենեսուելայի տարագիր Գերագույն դատարանը Մադուրոյին դատապարտել է 18 տարվա բանտարկության. Nacional

Վենեսուելայի տարագիր Գերագույն դատարանը նախագահ Նիկոլաս Մադուրոյին 18 տարի եւ երեք ամիս ժամկետով բանտարկության է դատապարտել կոռուպցիայի մեղադրանքով: Այդ մասին հայտնել է Nacional թերթը:

Հրատարակության տվյալներով՝ դատավճիռը կայացվել է օգոստոսի 15-ին Կոլումբիայի կոնգրեսում, որը գտնվում է Բոգոտայում: Դատավորները որոշել են, որ Մադուրոն նաեւ պետք է Վենեսուելայի կառավարությանը 35 մլն դոլար փոխհատուցի կոռուպցիայի վերաբերյալ այն գործով, որը կապված է Odebrecht բրազիլական շինարարական կոնգլոմերատի հետ: Նրանք պատիժը կրելու վայր են ընտրել Միրանդայի նահանգի Լոս-Տեկես քաղաքի Ռամո-Վերդե զինվորական բանտը: Ավելի վաղ Մադուրոն խոստացել էր բանտ նստեցնել Գերագույն դատարանի բոլոր դատավորներին, որոնք երդում են տվել Ազգային ասամբլեայի առջեւ:

Բացի այդ, Վենեսուելայի իշխանությունները արգելափակել էին Գերագույն դատարանի այն դատավորների հաշիվները, որոնք նշանակվել էին խորհրդարանի կողմից: Արդյունքում դատավորները լքել են Վենեսուելան եւ 2017 թվականի հոկտեմբերին երդում տվել Վաշինգտոնում Ամերիկյան պետությունների կազմակերպության շենքում: Մայիսին Վենեսուելայի տարագիր Գերագույն դատարանը հայտարարել էր նախագահի պաշտոնում Մադուրոյի լիազորությունների դադարեցման մասին:

Այդ որոշումն ընդունվել էր այն բանից հետո, երբ վտարանդի դատարանը տվյալներ էր ստացել կոռուպցիային Մադուրոյի մասնակցության վերաբերյալ: Այդ տեղեկատվությունը ներկայացվել էր, այդ թվում՝ երկրի նախկին գլխավոր դատախազ Լուիս Օրտեգա Դիասի կողմից, որը նույնպես հարկադրված էր հեռանալ երկրից: Վենեսուելայի իշխանությունները չեն ճանաչում տարագիր Գերագույն դատարանի լիազորությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս