Բաժիններ՝

Deutsche Telekom-ը և Deutsche Bahn-ը Իրանում դադարեցնում են բիզնեսը ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով. Wirtschaftswoche

Deutsche Telekom հեռահաղորդակցության կոնցեռնը եւ Deutsche Bahn երկաթուղային ընկերությունը փակում են բիզնեսն Իրանում Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների երկյուղների պատճառով: Այդ մասին հայտնել է Wirtschaftswoche հանդեսը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:

Հրատարակության տեղեկատվության համաձայն, Deutsche Telekom-ը (պետական մասնակցության բաժինը 32 տոկոս է) իրանական շուկայում գործունեությունը դադարցրել էր արդեն մայիսին:

Deutsche Bahn-ը (պետության 100-տոկոսանոց մասնակցություն) պլանավորում է Իրանում իրագործվող նախագծերից դուրս գալ մինչեւ սեպտեմբերի վերջը՝ սեփական գնահատմամբ՝ «փոխված բանկային պրակտիկայի» կապակցությամբ: Կոնցեռնն այժմ երկու նախագծի է մասնակցում Իսլամական Հանրապետությում:

Ինչպես նշվում է հոդվածում, Deutsche Telekom-ը, այս երկրում դադարեցնելով բիզնեսը, մտադիր է խուսափել ամերիկյան Sprint-ի հետ իր դուստր T-Mobile-ի միաձուլման շուրջ բանակցությունների ձախողումից: Ավելի վաղ Իրանում բիզնեսը փակելու մասին հայտարարել են նաեւ գերմանական այլ ընկերություններ, այդ թվում՝ Daimler ավտոկոնցեռնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս