Թալիբները շրջան են գրավել Աֆղանստանի հյուսիսում
«Թալիբան» արմատական շարժման զինյալները գրավել են Աֆղանստանի հյուսիսի Ջաուզջանի նահանգի շրջաններից մեկը: Այդ մասին հայտնել է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաշտոնյաների:
«Տեղի պաշտոնյաները հաստատել են, որ Ջաուզջանի նահանգի Համ Աաբ շրջանը կատաղի բախումներից հետո անցել է «Թալիբան»-ի հսկողության ներքո»,-ասված է հեռուստաալիքի` Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:
Աֆղանստանում դիմակայություն է ընթանում կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման զինյալների միջեւ, որն ավելի վաղ զգալի տարածք է գրավել երկրի գյուղական շրջաններում եւ հարձակում ծավալել խոշոր քաղաքների վրա:
Երկրի տարածքում ուժեղացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը: Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերը ամբողջ երկրում համատեղ գործողություններ են իրականացնում ահաբեկչության դեմ պայքարում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: