Փարիզում տղամարդը մկրատով հարձակվել է անցորդների վրա
Մկրատով զինված անհայտ մի տղամարդ երկու անցորդների է վիրավորել Ֆրանսիայի մայրաքաղաքում, իրավապահ մարմինները ձերբակալել են չարագործին: Այդ մասին հայտնել է France-3 հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրի: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ի առավոտյան Փարիզի 11-րդ օկրուգում:
Նշվում է, որ հարձակվողը հարված է հասցրել փոստային աշխատողի կոկորդին եւ մի անցորդի վիրավորել Փարիզի արեւելյան մասում: Իրավակարգի ուժերը տղամարդուն ձերբակալել են Ռոկետ փողոցում եւ տեղափոխել ոստիկանություն, որտեղ նրան հարցաքննում են:
Վերջին 24 ժամվա ընթացքում սա արդեն երկրորդ հարձակումն է Փարիզում: Լույս սեպտեմբերի 10-ի գիշերը մեկ այլ չարագործ, որը, մի շարք ԶԼՄ-ների տվյալներով, ծագումով Աֆղանստանից է, դանակով 19 մարդու է վիրավորել 19-րդ օկրուգում, տուժածների թվում եղել են Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: