Աֆղանցի տղամարդը յոթ մարդու է դանակահարել Փարիզի կենտրոնում
Փարիզի կենտրոնում յոթ մարդ վերքեր է ստացել զինված հնցագործի հարձակման հետեւանքով: Այդ մասին սեպտեմբերի 10-ին հայտնել է Associated Press գործակալությունը:
Նրա տեղեկություններով՝ տուժածներից երկուսը զբոսաշրջիկներ են Մեծ Բրիտանիայից:
Հարձակումը տեղի է ունեցել Փարիզի 19-րդ օկրուգում Լուարայի առափնյակում գտնվող կինոթատրոնի մոտ: Չարագործը ձերբակալված է, ոստիկանությունը հայտարարել է, որ միջադեպը, ամենայն հավանականությամբ, ահաբեկչության հետ առնչություն չունի: Le parisien թերթի տեղեկատվությամբ՝ կասկածյալը ծագումով Աֆղանստանից է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: