Բաժիններ՝

Էրդողանը բացառում է Ասադի իշխանության հետ համագործակցությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թեհրանում տեղի ունեցած Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողովից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Էրդողանը խուսափել է պատասխանել լրագրողների հարցին, թե Թուրքիան ինչպես կվարվի, եթե Սիրիայում նոր նախագահական ընտրություններում կրկին հաղթի Բաշար ալ Ասադը:

Էրդողանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենք բացառում են Սիրիայի ներկայիս իշխանությունների հետ Թուրքիայի համագործակցությունը:

«Մենք այստեղ չենք քննարկում Ասադին: Պետ ք է այս պահին օգտագործել սիրիացի ժողովրդի ողջ ներուժն ընտրություններում: Պետք է տեսնենք, ինչպես ենք ձևավորում այդ համակարգը, որ ներառվեն Սիրիայում գտնվողներն էլ, դրսում գտնվողներն էլ»,- նշել է Էրդողանը:

Էրդողանն, անդրադառնալով սիրիական Իդլիբին, նշել է, որ Հալեպից և Արևելյան Ղուտայից դուրս եկած զինյալները ներկայումս հիմնականում տեղակայված են Իդլիբում, և նրանք նույնպես կարող են հատել թուրք-սիրիական սահմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս