
Ռուսաստանը պատրաստ է օգնել Վիետնամին ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը մասնակցելու համար

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Վիետնամին ` ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը մասնակցելու համար: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»-ն, այս մասին ասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վիետնամի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Տոնգի համատեղ հայտարարության մեջ:
«Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Վիետնամին ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին մասնակցելու հարցում», – ասվում է հայտարարության մեջ: