Աբեն հայտարարել է, որ ինքը և Պուտինը ամեն ինչ կանեն հաշտության պայմանագիր կնքելու համար
Ճաապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ ինքը եւ Վլադիմիր Պուտինը բոլոր ջանքերը կներդնեն Մոսկվայի եւ Տոկիոյի միջեւ հաշտության պայմանագրի կնքման համար։
«Մեր նոր մոտեցումները փոխում են ճապոնա-ռուսական համագործակցության բնութագրերը: Առանց վնասելու երկու կողմերի իրավական դիրքորոշումը, իրականացվում է այն, ինչ կարելի է անել: Կուտակելով նման փորձ՝ մենք գնում ենք այն բանին, ինչին մենք ձգտում ենք նախագահ Պուտինի հետ՝ հաշտության պայմանագրին: Այդ խնդիրը լուծելու համար մենք նախագահի հետ ներդնելու ենք բոլոր ջանքերը»,-ասել է Աբեն՝ ամփոփելով Վլադիվոստոկում ՌԴ նախագահ Պուտինի հետ կայացած բանակցությունների արդյունքները: Աբեն նաեւ հայտնել է, որ երկու երկրների ղեկավարները Արեւելյան տնտեսական համաժողովի շրջանակներում հաստատել են համատեղ նախագծերի ճանապարհի քարտեզը Կուրիլյան կղզիներում:
«Հյուսիսային չորս կղզիներում ենք ձեռնարկում ենք համատեղ միջոցներ՝ իրականացնելու համատեղ տնտեսական գործունեություն: Եվ մենք նախագահ Պուտինի հետ առանձնացրել ենք հինգ նախագիծ եւ այսօրվա հանդիպմանը հաստատել ենք ձկնորսության եւ ծովամթերքների, զբոսաշրջության, հողմային էլեկտրաէներգիայի, աղբի վերամշակման ոլորտում մեր նախագծերի իրացման ճանապարհային քարտեզը»,-ասել է Աբեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: