Բաժիններ՝

Պուտինը քվեարկել է Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին։

Քվեարկությունից հետո Պուտինը լրագրողներին ասել է, թե ակնկալում է, որ Մոսկվայի կառավարման ներկայիս ոճը կպահպանվի նաև ապագայում։

«Ես ակնկալում եմ, որ այս ոճը [Մոսկվայի կառավարման]» կպահպանվի մոտակա հետանկարում»,- ընդգծել է նա։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Պուտինը նաև նկատել է, որ Մոսկվայի նման մեգապոլիսներում, որոշակի խնդիրների լուծումից հետո գոյանում են մյուսները։ «Դա անխուսափելի է, որովհետև կյանքը նորանոր խնդիրներ է դնում,- հայտարարել է նա։- Սակայն Մոսկվան զարգանում է լավ տեմպերով և լավ որակով»։

Ռուսաստանում սեպտեմբերի 9-ը քվեարկության օր է. երկրի ողջ տարածքում նախատեսվում են ավելի քան 4,7 հազար տարբեր ընտրություններ, այդ թվում ` 59 տեղական հանրաքվե: Դաշնության 22 սուբյեկտներում կանցկացվեն նահանգապետների ընտրություններ, երեքում` տեղական խորհրդարանների պատգամավորները կընտրեն մարզերի ղեկավարներին: ՌԴ 16 սուբյեկտներում ընտրվելու են տարածաշրջանային օրենսդրական ժողովներ, իսկ վեց տարածաշրջանների յոթ ընտրատարածքներում ընտրվելու են VII գումարման Պետդումայի պատգամավորներ:

Քվեարկությունը տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության 85 մարզերից 80-ում: Ընդհանուր առմամբ, կփոխարինվեն ավելի քան 31.4 հազար պատգամավորական մանդատների տերեր եւ ընտրովի պաշտոնյաներ:

Ընտրություններին մասնակցում են 41 ռուսական կուսակցություններ եւ չորս հասարակական կազմակերպություններ: Ներկայումս, Ռուսաստանում գրանցված է ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 64 կուսակցություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930