Բաժիններ՝

Երևանում 1-ամյա երեխան ընկել է պատուհանից և մահացել

Երևանում բազմաբնակարան շենքերից մեկի 3-րդ հարկից երեխա է ընկել և մահացել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից, որտեղ էլ դեպքից հետո տեղափոխել էին երեխային։

««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով: Բժշկական կենտրոնի վերակենդանացման թիմը և համապատասխան մասնագետներն անմիջապես իրականացրել են վերակենդանացման անհրաժեշտ բոլոր համալիր միջոցառումները»,– ասացին ԲԿ–ից։

Ընդգծեցին` վնասվածքների ծանրության պատճառով, սակայն, երեխայի սրտի աշխատանքը վերականգնել չի հաջողվել, և արձանագրվել է կենսաբանական մահ։
Փոքրիկը 1 տարեկան էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031