WSJ․ ԱՄՆ-ում կասկածի տակ են դրել Թրամփին սպանելու՝ Իսրայելի հետախուզական տվյալները

Վաշինգտոնը ոչ բավարար համոզիչ է համարել Իսրայելի կողմից փոխանցված հետախուզական տվյալները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սպանելու Իրանի հնարավոր ծրագրի մասին, հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմի մի շարք ներկայացուցիչներ մտավախություն ունեն, որ Իսրայելն օգտագործում է հետախուզական տեղեկատվությունը՝ Սպիտակ տան որոշման վրա ազդելու և Իրանի դեմ լայնածավալ ռազմական արշավի վերսկսմանը հասնելու նպատակով։

Աղբյուրների փոխանցմամբ՝ առանձին հետախուզական տվյալները միայն մասնակի պատկերացում են տալիս, իսկ Թեհրանը, նրանց գնահատմամբ, հասկանում է, որ Թրամփի դեմ մահափորձն անխուսափելիորեն կհանգեցնի ԱՄՆ-ի կոշտ ռազմական պատասխանին։

WSJ-ի զրուցակիցների պնդմամբ՝ Թրամփը շարունակում է առաջնահերթությունը տալ դիվանագիտությանը, մինչդեռ Իսրայելը, ըստ այդ տեղեկությունների, շահագրգռված է Իրանի դեմ հարվածների վերսկսմամբ և շարունակում է մշակել նոր ռազմական թիրախներ։

Միաժամանակ ստացված տեղեկատվությունը բավական լուրջ է գնահատվել, որպեսզի փոխվեն ԱՄՆ նախագահի անվտանգության միջոցառումները։ Թերթի տվյալներով՝ Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թրամփը մեկնել է ոչ թե Կատարի նվիրած նոր ինքնաթիռով, այլ նախկին Air Force One-ով։

Politico-ն գրում է, որ ԱՄՆ վարչակազմում մտավախություն ունեն Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի տապալման վերաբերյալ։ Պարբերականի տվյալներով՝ եթե բանակցությունները ձախողվեն, հիմնական քաղաքական պատասխանատվությունը կարող է ընկնել փոխնախագահ Ջեյ Դի Վենսի վրա, որը համարվում է Թեհրանի հետ երկխոսության առանցքային մասնակիցներից մեկը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031