Բաժիններ՝

Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի: Այդ մասին հայտնել է խորհրդարանի նախագահ Խորխե Ռոդրիգեսը:

Կռավարության ամենօրյա զեկույցի համաձայն, որը Ռոդրիգեսը հրապարակել է Telegram-ի իր ալիքում, երկրաշարժից վիրավորվել է է 16 740 մարդ, 17 907-ը զրկվել են օթևանից: Ամբողջությամբ ավերվել է 190 շենք, 856-ը՝ զգալիորեն վնասվել: Որոնողափրկարարական գործողությունների ընթացքում փրկվել է 6 462 մարդ, 32 401-ը բուժօգնություն է ստացել հիվանդանոցներում և բժշկական հաստատություններում: Օգնություն է տրամադրվել 120 794 ընտանիքի, 19 583 մարդ տեղավորվել է 108 ժամանակավոր ճամբար: Տուժածներին բաժանվել է 9 995 տոննա սննդամթերք:

Երկրաշարժը Վենեսուելայում տեղի է ունեցել ՛հունիսի 24-ի երեկոյան: Մոտ 40 վայրկյան ընդմիջումներով գրանցվել է երկու ստորգետնյա ցնցում՝ 7,2 և 7,5 մագնիտուդո վ: Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կիլոմետր հեռավորության վրա՝ Յարակույի նահանգում։ Երկրաշարժից հետո տեղի է ունեցել 1 222 հետցնցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031