Բաժիններ՝

ԵՄ-ն առաջարկելու է սահմանափակել երեխաների մուտքը սոցցանցեր. ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովն ամռանից հետո կներկայացնի առաջարկ՝ սահմանափակելու երեխաների մուտքը սոցիալական ցանցեր, այսօր հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Մեր երեխաներին անհրաժեշտ է ժամանակ անցկացնել իրական աշխարհում։ Ժամանակ՝ խաղալու, ընկերական կապեր հաստատելու, սխալներ թույլ տալու համար։ Ժամանակ՝ սեփական ինքնությունն ու անհատականությունը ձևավորելու, նախքան ալգորիթմը դա նրանց փոխարեն կանի», – Բրյուսելում լրագրողներին ասել է ֆոն դեր Լայենը։

«Հարցն այն չէ, թե երեխաները կարող են արդյոք օգտվել սոցիալական ցանցերից։ Խոսքն այն մասին է է, թե երբ և ինչ պայմաններում սոցիալական ցանցերը կարող են ազդել երեխաների վրա»,- հավելել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը:

ԵՄ փորձագիտական խումբը կոչ է անում սահմանափակել սոցիալական ցանցերը մինչև 13 տարեկան երեխաների համար ամբողջ Եվրոպայում․ այսօր Բրյուսելում հրապարակված զեկույցը հորդորում է բացառություն անել միայն այն դեպքում, երբ երեխան սոցցանցեր է մտնում ծնողների կամ կրթական հաստատության հսկողության ներքո։

ԵՄ անդամ մի քանի երկրներ, այդ թվում՝ Իսպանիան, Հունաստանը, Գերմանիան և Ավստրիան, մտադիր են օրենքով ամրագրել այս արգելանքը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել էր, որ որպես մոդել կարող է օգտագործվել Ավստրալիան, որը աշխարհում առաջին անգամ 2025-ի վերջին արգելեց մինչև 16 տարեկանների գրանցումն ու մուտքը սոցիալական ցանցեր։

Ակնկալվում է, որ ԵՄ-ը օրենսդրական առաջարկներ կներկայացնի այս տարվա վերջին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031