Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանը կանչվելու է արտաքին գործերի նախարարություն՝ բացատրություններ տալու վերջին օրերի կիբերհարձակումների վերաբերյալ, որոնցում ֆրանսիական կողմը ռուսական հետք է տեսնում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

Նա նշել է, որ Եվրոպայում ռուսական հատուկ ծառայությունների կողմից իրականացվում է թվային միջավայրում դիվերսիաների և լրտեսության լայնածավալ արշավ։

Նրա խոսքով՝ թիրախների թվում են եղել պետական գերատեսչություններ, ընկերություններ և ծառայություններ մատուցող օպերատորներ։ Նպատակը եղել է «կամ տեղեկատվության ձեռքբերումը, կամ գործողությունների խափանումը, օրինակ՝ երկաթուղային ենթակառուցվածքների դեպքում, ինչպես դա տեղի ունեցավ Լեհաստանում»։ Արտաքին գործերի նախարարի պնդմամբ՝ ընդհանուր առմամբ այս արշավը ազդեցություն է ունեցել եվրոպական մոտ տասը երկրների վրա, այդ թվում՝ Ֆրանսիայի, սակայն նա չի հստակեցրել, թե հանրապետությանը կոնկրետ ինչ վնաս է հասցվել։

«Այսօր մենք հայտարարում ենք, որ առաջիկա օրերին կկանչենք Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանին, ինչպես նաև պատժամիջոցներ կսահմանենք ինը ֆիզիկական անձանց և չորս կազմակերպությունների նկատմամբ, որոնք պատասխանատու են այս կիբերշղթայի համար», – BFMTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է նախարարը։

Բարոն նշել է, որ Ֆրանսիան կարողացել է հայտնաբերել այդ կիբերհարձակումները, քանի որ երկիրը «զգալիորեն ամրապնդել է իր պաշտպանությունը նմանատիպ կիբերհարձակումներից»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031