Բաժիններ՝

Ավիավթարներ ԱՄՆ-ում. երկու ռազմական ինքնաթիռներ են ընկել Խաղաղ օվկիանոսը

ԱՄՆ-ի Ծովային հետեւակի կորպուսի երկու ինքնաթիռներ են ընկել Խաղաղ օվկիանոսը Ճապոնիայի ափերից մի քանի հարյուր կիլոմետր արեւելք ընկած շրջանում օդում լրացավորման ժամանակ, տեղեկացնում է BBC-ին:

Միջադեպը դեղի է ունեցել KC-130 լցավորող ինքնաթիռի եւ F/A-18 կործանիչ-ռմբակոծչի մասնակցությամբ: Ինքնաթիռներում ընդհանուր առմամբ եղել է յոթ մարդ: Նրանցից երկուսին ներկայում հաջողվել է փրկել: Ճապոնիայի ինքնապաշտպանության ծովային ուժերի որոնողափրկարարական ծառայությունները եւ ամերիկյան օդուժը շարունակում են ամերիկացի մնացած հինգ զինծառայողների որոնումը:

Միջադեպը տեղի է ունեցել Ճապոնիայի ափից 200 մղոն (322 կմ) հեռավորության վրա: Ծովային հետեւակի կորպուսի Twitter-ում ասված է, որ վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով գիշերվա ժամը 2-ին (Ըստ Գրինվիչի՝ դեկտեմբերի 5-ին ժամը 17:00-ին): Զինվորականները տեղի ունեցածի պատճառների հետաքննություն են անցկացնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս