Բաժիններ՝

ԱՄՆ-ը ռազմանավ կուղարկի Սև ծով Կերչի նեղուցի միջադեպի կապակցությամբ

ԱՄՆ-ն պատրաստվում է ռազմանավ ուղարկել Կերչի նեղուցում Ուկրաինային աջակցելու համար: Այս մասին հայտնել է CNN-ը: Ամերիկացի զինծառայողներն ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին խնդրել են Թուրքիային ծանուցել Սեւ ծովում ռազմանավի հայտնվելու մասին:

Ամերիկան պարտավոր է այս մասին Թուրքիային նախազգուշացնել առնվազն 15 օր առաջ՝ Մոնտրյոյի 1936 թվականի կոնվենցիային համապատասխան, որը կարգավորում է նավարկությունը Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներում: Մեկնաբանելով Կերչի նեղուցի իրադրությունը՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ-ի աջակցության հույս է հայտնել:

«Ամերիկյան նավատորմը միշտ պատրաստ է պատասխանելու, երբ կանչում են նրան»,- հայտարարել է նավատորմի ներկայացուցիչ Քայլ Ռեյնսը, որը համակարգում է տարածաշրջանում իրականացվող գործողությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31