Բաժիններ՝

Մասքը ցուցադրել է Falcon 9-ի առաջին աստիճանի օվկիանոս ընկնելու տեսագրությունը

Falcon 9 տանող հրթիռի առաջին աստիճանն ընկել է Ատլանտյան օվկիանոսը: Այս մասին Twitter-ում հայտնել է SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասքը: Նա նաեւ զետեղել է այն խցիկից արված տեսագրությունը, որն ամրացված է եղել աստիճանի կորպուսին:

«Շարժիչները հրթիռի պտույտը կայունացրել են ճիշտ ժամանակին, ուստի այն վնասվածքներ չի ստացել ջրէջք կատարելիս: Նավերը Falcon-ին փրկելու ճանապարհին են»,- պատմել է ձեռնարկիչը: Հրթիռն արձակվել է դեկտեմբերի 5-ին Ֆլորիդայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հենակայանից Dragon տիեզերանավով, որը պետք է միջազգային տիեզերակայան հասցնի պարեն եւ նյութեր գիտական աշխատանքների եւ փորձերի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31