
Կանադայում ձերբակալվել է Huawei Technologies-ի գլխավոր ֆինանսական տնօրենը. The Globe and Mai

Կանադան ձերբակալել էՉինաստանի Huawei Technologies ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Վանչժոու Մենին, որին սպառնում է արտահանձնում ԱՄՆ՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի առեւտրական պատժամիջոցների խախտման կասկածանքով: Այդ մասին հայտնել է The Globe and Mail-ը: «Վանչժոու Մենը ձերբակալվել է դեկտեմբեի 1-ին Վանկուվերում:
ԱՄՆ-ը խնդրում է նրա արտահանձնումը: Գրավի շուրջ ունկնդրումը նշանակված Է ուրբաթ օրը»,- հրատարակությանը հայտնել է արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչ Այան Մաքլեոդը: Ճշտվում է, որ Մենը Huawei Technologies-ի վարչության փոխնախագահն է եւ վերջինիս հիմնադիր Ռեն Չժենֆեյի հիմնադիրի դուստրը:
Վանկուվերում նրա ձերբակալումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի իշխանությունների խնդրանքով: Թերթի՝ ձերբակալմանն իրազեկ աղբյուրը հայտնել Է, որ ԱՄՆ-ի իրավապահ մարմինները պնդում են, որ Վանչժոու Մենը փորձել է խույս տալ Իրանի դեմ ԱՄՆ-ի առեւտրական բռնարգելքից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը