
Եմենի զինված հակամարտության կողմերը գերիների փոխանակման պայմանագիր են ստորագրել

Եմենի զինված հակամարտության կողմերը՝ կառավարությունը եւ «Անսար Ալլահ» խռովարար շարժման ներկայացուցիչները (հուսիներ), համաձայնության են եկել գերիների փոխանակման շուրջը: Դեկտեմբերի 6-ին այս մասին լրագրողներին հայտնել է Եմենի հիմնախնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Մարտին Գրիֆիթսը։
«Ստորագրվել է գերիների փոխանակման պայմանագիր: Դա կարեւոր է հազարավոր ընտանիքների համար, նրանց թույլ կտա վերամիավորվել,- նշել է նա:- Դա ցույց է տալիս կողմերի միջեւ բանակցությունների արդյունավետությունը»:
Agence France-Presse-ի տվյալներով՝ պլանավորված գործողության ընթացքում ենթադրվում է կառավարական ուժերի 1,5 – 2 հազար զինծառայողների փոխանակել «Անսար Ալլահի» 1 – 1,5 հազար մարտիկների հետ: Եմենի շուրջը կոնսուլտացիների նոր փուլը սկսվել Է դեկտեմբերի 6-ին Շվեդիայի մայրաքաղաքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: