Բաժիններ՝

ԱՄՆ-ի սենատորները Խաշկոջիի գործով սաուդյան գահաժառանգ արքայազնին պատժելու բանաձև են ներկայացրել

ԱՄՆ-ի երկու կուսակցություններից մի խումբ սենատորներ երկրի Կոնգրեսի վերին պալատի քննարկմանն են ներկայացրել բանաձեւ նախագիծ, որով պահանջվում է պատժել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանին լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության համար:

Փաստաթղթում ասված է, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը «վերահսկում էր անվտանգության ուժերին» սպանության ժամանակ եւ, «հիմնվելով հանցանշանների եւ ԱՄՆ-ի Կոնգրեսին ներկայացված տվյալների վրա, Սենատը բարձր աստիճանի վստահություն ունի, որ Մուհամեդ բեն Սալմանը մասնակից է եղել Ջամալ Խաշկոջիի սպանությանը»:

Բանաձեւը կոչ է անում Դոնալդ Թրամփի վարչակազմին եւ միջազգային հանրակցությանը «պատասխանատվության ենթարկել բոլոր կողմերին», ներառյալ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնին: Դրա հեղինակներ են դարձել հանրապետական սենատորներ Լինդսի Գրեմը, Մարկո Ռուբիոն, Թոդ Յանգը, ինչպես նաեւ դեմոկրատներ Դայան Ֆայնշտայնը, Էդ Մարքին եւ Քրիսթոֆեր Քունսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31