Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է Հենց այս օրն են սովետական զորքերը ազատագրել համակենտրոնացման ճամբար Օսվենցիմը, որի գոյության ընթացքում այնտեղ զոհվել է 1,1 մլն մարդ, շատերը բժշկական փորձերի զոհ են դարձել, որոնք անցկացվել են ճամբարներում:
Չնայած ամերիկահայերը ուշի ուշով հետևում են Թուրքիայի և նրա լոբբիստական ընկերությունների չարամիտ ջանքերին, սակայն նրանք հազվադեպ են ուշադրություն դարձնում փոքրաթիվ ամերիկացի թուրքերի վրա, որոնք կամ Թուրքիայի կառավարությունից վճարվելով կամ կուրորեն թյուր հայրենասիրական զգացումներից ելնելով քարոզչական գործունեություն են ծավալում…
British Airways ավիաընկերությունը վերսկսում է թռիչքները դեպի Իրանի մայրաքաղաք Թեհրան, հայտնում է իրանական «Ֆարս» գործակալությունը՝ հղում կատարելով երկրի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ռեզա Ջաֆարզադեին
ԴԱԻՇ-ի զինյալները հրապարակել են Մուհամմեդ Էմվազիի՝ «Ջիհադի Ջոնի» նոր լուսանկարները, գրում է Independent-ը:
Իսրայելի ու Հունաստանի պաշտպանության նախարարները Թուրքիային մեղադրել են ԴԱԻՇ-ից նավթ գնելու մեջ, հայտնում է Reuters-ը:
Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան հայտարարել է, որ գրիպի համաճարակի շեմը գերազանցվել է 44 շրջաններում, հայտնում է TASS-ը:
Իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է երկրում «բռնաճնշումների քաղաքականությանն աջակցելու» մեջ:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը ահաբեկչություններ է կազմակերպել Թուրքիայում բնակվող ալավիների ու քրդերի դեմ, գրում է թուրքական Haberturk թերթը՝ հղում կատարելով իրավապաշտպան մարմինների աղբյուրներին:
Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հրապարակել է իր նոր՝ «Ազատությունն աշխարհում-2016» զեկույցը, որտեղ մանրամասն կերպով ներկայացվում են աշխարհի պետություններում մարդու իրավունքների ու ազատության հետ կապված վիճակը։
Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիստիան Տոբիրան հրաժարական է ներկայացրել, հայտնում է Reuters-ը:
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հրաման է ստորագրել իր դստերը՝ Օզոդա Ռահմոնին երկրի նախագահի գործադիր ապարատի ղեկավար նշանակելու մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իրանը նոր հնարավորություններ է որոնում բնական գազի արդյունահանման ու արտահանման համար, ներառյալ հեղուկացված գազի հզորության զարգացում, որպեսզի կարողանա այն Եվրոպա մատակարարել 2 տարվա ընթացքում, The Wall Street Journal-ին հայտնել է National Iranian Gas Export Co-ի գործադիր տնօրեն Ալիռեզա Քամելին:
ԱՄՆ Զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը հրապարակել է իր նոր ռազմավարությունը Եվրոպայում, հայտնում է Deutsche Welle-ն:
Հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը դիմել է ԵԽԽՎ-ին՝ հանդես գալով իր գործունեության վերաբերյալ ամենամյա զեկույցով: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում:
«Ֆրանսիան համանախագահ է և կշարունակի լինել համանախագահ երկիր: Կասկածներ չկան այս մասին: Մեր գործառույթը ԵԱՀԿ-ում նախագահությունն է և մենք լիովին աջակցում ենք Մինսկի խմբի ջանքերին»,- ասաց դեսպան Քիսլերը:
Ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցները տվյալներ են ստացել այն մասին, որ ԴԱԻՇ-ի խմբավորումը ահաբեկչություններ է նախապատրաստում Ուկրաինայի տարածքում ու կապվել են Ուկրաինայի անվտանգության ծառայության հետ, հայտնում է LifeNews-ը:
Դանիայում գրանցվել է Զիկա վիրուսով վարակման առաջին դեպքը, հայտնում է Reuters-ը: Այս մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչները:
Կրակոցներ են հնչել Սիեթլի օդանավակայանից ոչ հեռու: Ոստիկանները շրջափակել են հարակից փողոցները:
НТВ հեռուստաընկերության սյուժեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ՝ Լյուդմիլա Պուտինայի ամուսնության մասին, ցուցադրվել է միայն Ռուսաստանի արևելքում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում 68 չվերթն է հետաձգվել եղանակային վատ պայմանների հետևանքով, հայտնում է LifeNews-ը՝ հղում կատարելով օդանավակայանի չվացուցակին:
Բրիտանացի երաժիշտ Քոլին Վիրնքոումբը, ով ավելի շատ հայտնի է Black կեղծանունով ու համաշխարհային ճանաչում ձեռք բերեց շնորհիվ Wonderful Life հիթի, մահացել է Կորկ քաղաքի համալսարանական հիվանդանոցում հունվարի 10-ին Իռլանդիայում տեղի ունեցած ավտովթարից երկու շաբաթ անց, հայտնում է BBC-ն:
Բժիշկները Վիրջինիա նահանգի մի բնակչի մոտ հայտնաբերել են Զիկա վիրուսի վարակման առաջին դեպքը, հայտնում է Reuters-ը: Տղամարդը վերջերս է վերադարձել երկրից, որտեղ գրանցվել է վիրուսի առկայություն:
Կանավերոյի խոսքով՝ նման գիտափորձերն ակտիվորեն իրականացվում են Չինաստանի տարածքում, որտեղ վիրաբույժների թիմի ղեկավարը զգալի հաջողությունների է հասել գլուխը մարմնից անջատելու ու նոր մարմնին «միացնելուց» հետո գլխուղեղի աշխատունակության պահպանման հարցում:
«168 Ժամի» հետ զրույցում գործարար հանդիպմանը ներկա բելառուսցի գործարարները չկարողացան հստակորեն մատնանշել, թե ինչպես է զարգացել իրենց համագործակցությունը Հայաստանի հետ ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությունից հետո։
Պաշտպանության նախարարի խոսքով՝ զինված ուժերում ըստ զորամասերի բաշխման ընթացքում ուշադրություն չեն դարձնում, թե զորակոչիկները որ ընտանիքներից են:
Ֆիլմում նշվում է, որ Պուտինի կարողության աղբյուրն ունի կոռուպցիոն բնույթ: Այս մասին BBC-ի ֆիլմում տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ադամ Ժուբինը:
Հռոմի Կապիտոլիումի թանգարանում ծածկել են անտիկ մերկ հերոսների արձանները Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցի կապակցությամբ: Ինչպես հայտնում է ANSA գործակալությունը, քանդակները բոլոր կողմերից պատվել են սպիտակ անթափանց պանելներով՝ որպես մուսուլմանական աշխարհի ու մշակույթի նկատմամբ հարգանքի նշան:
Սաուդյան Արաբիան կգնի Վրաստանում արտադրված զրահամեքենաներ: Ինչպես հայտնում է վրացական Kvira պարբերականը, Վրաստանն ու Սաուդյան Արաբիան արդեն ստորագրել են համապատասխան համաձայնագիրը:
Բաքվի Սուրախանսկի շրջանում հին հանրախանութի ծածկը փլուզվել է, հայտնում է Report-ը:
Ամերիկացի գիտնական, արհեստական ինտելեկտի գյուտարարներից Մարվին Լի Մինսկին մահացել է 88 տարեկանում ներգանգային արնազեղումից, հայտնում է The New York Times-ը: