Սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան որոշել Է, որ այլեւս չի խաղալ կինոյում: Այս մասին նա հայտարարել Է Մոսկվայում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ՝ իր «Հարդագողի ճանապարհով» նոր կինոնկարի ռուսաստանյան պրեմիերայից առաջ, որում նա խաղացել Է գլխավոր դերը:
Հայաստանը կմարի Ռուսաստանից պաշտպանական վարկի գծով մատակարարումների շրջանակում առաջացած ԱԱՀ-ի պարտքը: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում, որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:
Համացանցում հրապարակվել է Մոսկվայի «Կոլոմենսկայա» մետրոյի կայարանի սպասասրահում որոտացած պայթյունի տեսագրությունը։
Բելգիայի Անդեն քաղաքում հայտնաբերվել է ՆԱՏՕ-ի գլխավոր աուդիտոր Իվա Շանդելոնի մարմինը: Այս մասին հայտնում է Sudpresse պարբերականը։
Այսօր Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է Իոսիֆ Ստալինի թոռը՝ Եվգենի Ջուգաշվիլին, հայտնում է Life-ը։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը մոտ 19 հազար թռիչք են իրականացրել Սիրիայում, ինչի հետևանքով ոչնչացվել է 35 հազար զինյալ և տեխնիկայի 1500 միավոր։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
Ռուսաստանը ներկայումս ուժեղ է ցանկացած հնարավոր ագրեսորից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտնում է korrespondent.net-ը։
Ռուսաստանցիների ավելի քան մեկ երրորդը (76%) կարծում է, որ ներկայումս այս կամ այն աստիճանով վտանգավոր են Թուրքիա այցելությունները։ Այդ մասին են վկայում «Ռոմիր» հետազոտական հոլդինգի հարցման արդյունքները, հայտնում է gazeta.ru-ն։
«Այս տարվա ապրիլին տեղի ունեցավ մի տխուր իրադարձություն, երբ Ադրբեջանը որոշեց խախտել «ստատուս քվոն» եւ հրադադարի ռեժիմը: Քառօրյա պատերազմը լրջորեն ապակայունացրեց դրությունը: Այն, ինչ վերաբերում է այժմյան դրությանը, ցավոք, տեղի ունեցող կրակոցների շարունակականությանը, կարծում եմ՝ արտացոլում է այն փաստը, որ դեռեւս կարգավորում չկա Լեռնային Ղարաբաղում: Իմ անձնական կարծիքն է, որ Լեռնային Ղարաբաղը դժվար թե վերադառնա Ադրբեջանի կազմ»,- ասաց Կոնստանտին Զատուլինը:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալության արարողության նախապատրաստության աշխատանքներով զբաղվող կոմիտեն հրապարակել Է դրա հետ կապված միջոցառումների գրաֆիկը։
Թուրք ոստիկան Մևլյութ Մերթ Ալթընթաշը, որին իրավապահները գնդակահարել էին Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո, սպանվել է այն բանից հետո, երբ հրաժարվել է հանձնվել իրավապահներին, գրում են թուրքական ԶԼՄ-ները։
Իրանի նախագահ Հասան Հոհանին, որը պաշտոնական այցով գտնվում է Ղազախստանում, շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Իրանի և «վեցյակի» միջև միջուկային համաձայնագրի կնքման հարցում ունեցած ավանդի համար, հայտնում է inform.kz-ն։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ երկխոսությունները խորհրդարանների, բիզնեսի, գործարար շրջանակների, հասարակական ու մշակութային կազմակերպությունների սառեցված վիճակում են ոչ ռուսական կողմի նախաձեռնությամբ։
Բրյուսելը նախազգուշացրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմին, որ Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցները կարող են խափանել միջուկային ծրագիրը, եթե Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանվեն, գրում է Financial Times-ը։
ԽՍՀՄ միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը «Ռոսիյսկայա գազետայում» հրապարակված իր հոդվածում անդրադարձել է Խորհրդային Միության փլուզման պատճառներին և նշել, թե ինքը որպես «ողբերգական իրադարձություն» է ընկալել ԽՍՀՄ-ի փլուզումը։
Այսօր առավոտյան պայթյուն է որոտացել Մոսկվայի «Կոլոմենսկայա» մետրոյի կայարանի սպասասրահում, ինչի հետևանքով տուժել է 4 մարդ, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ոստիկանության աշխատակցի հաղորդած տեղեկությունները։
ՌԴ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իրկուտսկում կեղծ ալկոհոլի՝ «Բոյարիշնիկի» թունավորման հետևանքով զոհերի թիվը կտրուկ ավելացել է՝ հասելով 71-ի։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը միլիարդատեր Կառլ Այկանին առաջադրել է ԱՄՆ նախագահի հատուկ խորհրդականի պաշտոնում հարցերով, որը վերաբերում է կարգավորման բարեփոխումներին, հայտնել են հանրապետականների անցումային շտաբից։
ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը չի հրաժարվում Ռուսաստանի հետ դիվանագիտական փոխգործակցությունից, չնայած կողմերի միջև մի շարք հարցերում առկա տարաձայնություններին։
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է տնտեսագետ Փիթեր Նավարրոյին, որը հայտնի էր Չինաստանի հասցեին իր քննադատությամբ, նշանակել նոր ազգային առևտրային խորհրդի ղեկավար։
Գերմանիայի իշխանությունները մինչև 2016թ. նոյեմբերի վերջը երկրից արտաքսել են 23 750 ներգաղթյալի։
Դեկտեմբերի 21-ին ոստիկանությունը թունիսցու հետախուզում է հայտարարել, նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար 100 հազար եվրոյի պարգեւ է հայտարարված: Սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց բազմությանը խոյահարած բեռնատարի խցիկի զննման ընթացքում վարորդի նստոցի տակ հայտնաբերվել են Անսի Ա.-ի անունով փաստաթղթեր՝ ծնված 1992 թվականին: Նաեւ, իրավապահների վարկածով, նա անձը հաստատող եւս մի քանի վկայական Է ունեցել: Ինչպես նշվել է, ահաբեկչության կատարողը կարող է վիրավորված լինել:
Իսպանիայում ազգային սուրբծննդյան վիճակախաղն անցկացվում է 1812 թվականից ի վեր ամեն տարի և աշխարհում ամենահներից մեկն է: Այն նաև խոշորագույնն է համարվում աշխարհում մրցանակային ֆոնդի չափով, որը կազմում է տոմսերի վաճառքի արդյունքում ստացված եկամտի 70 տոկոսը։
«Ամբողջ աշխարհում հայտնի տեսարժան վայրերը միշտ էլ «մագնիսի» պես ձգում են զբոսաշրջիկներին»,- հայտարարել է Ֆրեդ Դիկսոնը՝ NYC & Company կազմակերպության ղեկավարը, որն զբաղվում է մեգապոլիսի գովազդով: Նրա խոսքով՝ այս տարի հյուրերի շրջանում ավանդաբար առավել մեծ ժողովրդականություն են վայելել Ազատության արձանը, «Էմփայր-սթեյթ բիլդինգ» երկնաքերը, Կենտրոնական զբոսայգին, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների զոհերի հուշակոթողը եւ բրոդվեյյան թատերական շոուները:
ԽՍՀՄ-ի վերականգնումն անհնար է, չնայած նրան, որ դրա փլուզումն աղետ էր:
Բեռլինի ահաբեկչական գործողության հետևանքով վիրավոր 12 մարդ է մնացել քաղաքի հիվանդանոցներում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական ԶԼՄ-ների հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կազմակերպիչները գյուլենականներն են:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր տարին կդիմավորի հարազատների և բարեկամների հետ, Ամանորի գիշերը կդիտի իր հեռուստաուղերձը ռուսաստանցիներին:
Վճարովի գիտական հոդվածների Sci-Hub որոնողական կայքի հիմնադիր Ալեքսանդրա Էլբակյանը ներառվել է ամենահեղինակավոր գիտական ամսագրերից մեկի՝ Nature-ի վարկանշային աղյուսակում, որում ընդգրկվել են 2016 թվականին գիտության ու գիտական քաղաքականության մեջ առավել մեծ ավանդ ունեցած մարդիկ։
Ռուսաստանում՝ Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանում, գրանցվել է 62 աստիճան ցուրտ։ Այս մասին, ինչպես հայտնում է rg.ru-ն, հայտնել է շրջանի հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ելենա Շումակովան։