Սիցիլիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 28-ի
Սիցիլիայի արեւելքում ստորգետնյա ցնցումների հետեւանքով տուժածների թիվը հասել է 28-ի: Այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները: Ավելի վաղ հաղորդվել էր թեթեւ վնասվածքներ ստացած 10 հոգու մասին:
Նշվում է, որ բուժօգնության է դիմել 28 մարդ, որոնցից 10-ը բժշկական ավտոմեքենաներով տեղափոխվել են շտապ օգնության կետեր: Նրանց մեծ մասը թեթեւ վնասվածքներ են ստացել, ոմանք գտնվում են շոկային վիճակում եւ խուճապային գրոհներ են վերապրել:
4,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի լույս 26-ի գիշերը՝ Կատանիայի մերձակայքում՝ ավելի վաղ արթնացած էտնա հրաբխի գոտում: Ինչպես հայտնել է Իտալիայի երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտը (Ingv), ստորգետնյա ցնցումների օջախը մեկ կիլոմետր խորության վրա է:
Իտալիայի նախարարների խորհրդի փոխքարտուղարի խոսքով՝ սեյսմիկ իրադարձությունները կարող են ուղղակիորեն կապված լինել էտնայի հրաբխային ակտիվության հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: