Բաժիններ՝

Լա Մանշում հինգ նավակ են կալանել 40 միգրանտներով

Բրիտանայի փրկարարները եւ առափնյա պահպանությունը Լա Մանշի նեղուցում կալանել են նավակներ մի քանի տասնյակ անօրինական միգրանտնեսրով: Ուղեւորների թվում եղել են երեխաներ, տեղեկացնում  BBC-ին:

Սուրբծննդյան գիշերը Գրինվիչի ժամանակով առավոտյան մոտավորապես ժամը չորսին փրկարարներն առափնյա պահպանության ուղղաթիռի օգնությամբ կալանել են մի նավակ 12 միգրանտներով եւ մեկ երեխայով Բրիտանիայի տարածքային ջրերում՝ Քենթի կոմսության ափի շրջանում: Եվս մեկ աղջնակ է եղել այն նավակի ութ ուղեւորների մեջ, որը դեկտեմբերի լույս 25-ի գիշերը կառանվել է Ֆոլքսթոնի նավահանգստում: Ինչպես հայտնել են Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունում, միգրանտների թվում եղել են Իրանից, Իրաքից եւ Աֆղանստանից գաղթածներ: Ավելի ուշ՝ առավոտվա ժամը վեցի կողմերը, սահմանապահ կատերը Լա Մանշում կալանել է ռետինե նավակ՝ յոթ տղամարդով եւ մեկ կնոջով:

Ֆրանսիայի առափնյա պահպանությունը Twitter-ում տարածել է կալանման լուսանկարը: Եվս մեկ նավակ են կալանել Ֆրանսիայի ջրերում եւ ուղեկցել մինչեւ Բրիտանիա, քանի որ դադարել էր աշխատել դրա շարժիչը: Այսպիսով, դեկտեմբերի 25-ին Բրիտանիա տանող ճանապարհին բռնել են ընդամենը 40 մարդու: Բոլոր չափահասները բժշկական զննություն են անցել եւ ուղարկվել միգրացիոն ծառայություն: Երեխաներին հանձնել են սոցիալական աշխատողներին: «Ամեն ինչ վկայում է, որ Լա Մանշով փոքր նավակներով անօրինական միգրացիայի փորձերի հետեւում կանգնած են կազմակերպված հանցավոր խմբեր»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը: «Մենք սերտորեն աշխատում ենք ֆրանսիացի իրավապահների եւ այլ գործընկերների հետ, որպեսզի չեզոքացնենք այդ հրոսակախմբերին, որոնք վտանգի են ենթարկում մարդկանց կյանքը»,- հավելել են Հոում օֆիսում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս