«Մենք կարող ենք նրանց այնքան արագ և այնքան ուժգին հարված հասցնել, որ նրանք չեն էլ հասկանա, թե ինչ տեղի ունեցավ». Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 26-ին Իրաքում ԱՄՆ-ի զինծառայողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում դուրս բերել իր զորքերը Մերձավոր Արեւելքի այդ երկրից: Նրա խոսքը փոխանցել են ԱՄՆ-ի լրատվական հեռուստաընկերությունները։
«Իրականում մենք կկարողանանք սա (ռազմակայանը, ուր ժամանել է Թրամփը) օգտագործել որպես մեկնակետ, եթե ցանկանանք ինչ-որ բան անել Սիրիայում… Եթե մենք տեսնենք, որ ինչ-որ բան է տեղի ունենում ԻՊ-ի հետ, ինչը մեզ դուր չի գալիս, մենք կարող ենք նրանց այնքան արագ եւ այնքան ուժգին հարված հասցնել, որ նրանք չեն էլ հասկանա, թե ինչ տեղի ունեցավ»,- ընդգծել է պետության ղեկավարը:
Գլխավոր հրամանատարը պարզաբանել է, որ ինքն Իրաքից զորքերը դուրս բերելու «ոչ մի կարգի պլաններ չունի»: Ինչպես նշում են Թրամփին ուղեկցող լրագրողները, նախագահն առաջին տիկնոջ հետ դեկտեմբերի 26-ին չհայտարարված այցով ժամանել է Բաղդադից դեպի արեւմուտք գտնվող Այն ալ Ասադ ռազմաօդային հենակայան եւ շուրջ 20 րոպե զրուցել ամերիկացի զինծառայողների հետ:
Գլխավոր հրամանատարը նաեւ հանդիպել է Իրաքում ԱՄՆ- դեսպանի, ինչպես նաեւ հրամանատարական կազմի հետ: Թրամփը պատմել է, որ իր պաշտոնում մարտական գործողությունների գոտի առաջին ուղեւորության ժամանակ ավելի շատ անհանգստացել է իրեն Իրաք ուղեկցող մարդկանց, քան իր համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: