Բաժիններ՝

Ճապոնիան պաշտոնապես հայտարարեց կետորսության հանձնաժողովից դուրս գալու մասին

Ճապոնիայի կառավարությունը դեկտեմբերի 26-ին հայտարարել է Կետորսության միջազգային հանձնաժողովից դուրս գալու մասին՝ դրանց առեւտրային որսն արդեն եկող տարվա հուլիսին վերսկսելու համար: Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան։

«Մեր երկիրը հանձնաժողովի շրջանակներում կետորսության շուրջ երկխոսությանն անկեղծորեն մասնակցել է ավելի քան 30 տարի,- ասել է նա:- Լիովին հաստատված գիտական տվյալներ կան կետերի բավականաչափ քանակության մասին: Սակայն որոշ երկրներ անտեսում են դրանք եւ դիրքորոշումների մերձեցման պատրաստակամություն չեն դրսեւորում: Ուստի մենք որոշեցինք դուրս գալ հանձնաժողովից, բայց աջակցություն ցույց կտանք ծովային պաշարների վերահսկողության միջազգային ջանքերին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31