ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայի ու Լիբանանի սահմանի հարևանությամբ գրավել են «Ջեբխատ ան-Նուսրա» խմբավորման զինյալների ռազմական ճամբարը, սպանվել է 5 ահաբեկիչ, 6-ը պատանդ են վերցվել, հայտնում է «Ռոսբալտը»:
Համոզմունքը, որ լավ արևելյան քաղաքականություն կարելի է վարել Եվրամիության միջոցով, միֆ է: Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին՝ Սեյմում պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին ու մեկնաբանություններին, հաղորդում է Լեհաստանի ռադիոն:
Եվրոպոլը (Europol) ներկայացրել է իր նոր ինտերնետ կայքը՝ eumostwanted.eu-ն, որտեղ տեղադրված են Եվրոպայում ամենից շատ հետախուզվող կասկածյալների ու հանցագործների լուսանկարներն ու կից տրված են նրանց հանցանքի համառոտ նկարագրությունները, հայտնում է Euronews-ը:
«Լավրովի հետ զրույցում պետքարտուղարն ընդգծել է անհրաժեշտությունը, որ Սիրիայի հարցով բոլոր միջազգային մասնակիցները առաջընթաց գրանցեն քաղաքական գծով: Նա կոչ է արել Ռուսաստանին ճնշում գործադրել Սիրիայի կառավարության վրա, որպեսզի վերջինս կարևոր քայլեր ձեռնարկի՝ ապահովելու սիրիացի ժողովրդի կարիքներն ու առաջընթաց գրանցի Ժնևի բանակցություններում»:
Մեքսիկայի 23 նահանգներում աննախադեպ ցրտերի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել, հայտնում է TASS-ը:
Երջանիկ իրադարձություն է սպասվում ֆրանսիացի 38-ամյա միլիարդատեր Անտուան Առնոյի ու նրա սիրեցյալի՝ 33-ամյա ռուս սուպերմոդել Նատալյա Վոդյանովայի կյանքում, հայտնում է LifeNews-ը:
Հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգն իր 74-ամյակի կապակցությամբ սև խոռոչների մասին դասախոսություն է կարդացել Լոնդոնի թագավորական ինստիտուտում:
Չինաստանում մահապատժի են ենթարկել ավելի քան 20 նորածին վաճառելու մեջ մեղադրվող տղամարդուն, հայտնում է Lenta.ru-ն:
«Սա նախագահի պարտականությունն է, պետք է գտնվեն օրենսդրական այնպիսի եզրեր, ձևակերպումներ, մոտեցումներ, որոնք մերժելի չդառնան Սահմանադրական դատարանի կողմից: Հայությունը խիստ կերպով է պահանջ դրել` ֆրանսահայության համար անհասկանալի կլինի, եթե Ֆրանսուա Օլանդն իր խոստումը չկատարի»,- մեկնաբանել է Վարդան Գաբրիելյանը:
Ի վերջո, ռուս-թուրքական հարաբերությունների էլ ավելի սրացման դեպքում հենց ՆԱՏՕ-ն է պարտավոր լինելու հանդես գալ ռուսական բանակի դեմ: Մերձավորարևելյան վերջին զարգացումները, առաջին հերթին՝ Իրանի միջազգային ազատականացումը, ցույց են տալիս, որ նման անհրաժեշտությունը ՆԱՏՕ-ի համար վերջին տարբերակ է համարվել:
Հունվարի 28-ին Գերմանիայում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվել էր Հայոց բանակի օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն:
Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) արդեն 6-րդ ամիսն է, ինչ շարունակվում է բենզինի գնի նվազումը նավթի գնանկման պատճառով: Հունվարի վերջին Էմիրություններում վառելիքի լիցքավորումը էժանացել է խմելու ջրից, գրում է The National-ը:
2015թ. սեպտեմբերի 30-ից մինչ օրս Սիրիայում սպանվել է 109 ռուս զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը: Տեղեկությունը, ըստ գործակալության, հայտնել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մերձավոր շրջապատից:
Ֆինլանդիայի ոստիկանությունը հայտնել է, որ ապաստան հայցող տասնյակ ներգաղթյալներ կասկածվում են բռնաբարությունների մեջ, հայտնում է Yle-ն:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ զգուշացնելով մի շարք կայքերի, որ վերջիններս կարող են պատասխանատվություն կրել այս տարվա հունվարին երկրի մի շարք շրջաններում ծայր առած ժողովրդական բողոքի մասին «կեղծ» տեղեկատվություն հրապարակելու համար: Մասնավորապես, «սուտ լուրեր տարածելու» համար նախազգուշացվել են ադրբեջանական Jam.az, Qaynar-media ու Pia.az կայքերը: Այս մասին հայտնում է contact.az-ը:
Հունվարի 29-ի դրությամբ Ռուսաստանում գրիպից հետո առաջացած բարդություններից մահացել է 126 մարդ, հայտարարել է ՌԴ առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Սալագայը:
Նախօրեին ՌԴ Պետդումայում կլոր սեղան է հրավիրվել, որտեղ քննարկվել է ռուսական շոու-բիզնեսի կարգավորմանը վերաբերող սկանդալային օրինագիծը, հայտնում է Elle-ը:
Ռուսաստանին կարող են հեռացնել Եվրոպայի խորհրդից, եթե վերջինս չկատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը (ՄԻԵԴ), հայտարարել է ՄԻԵԴ ղեկավար Գվիդո Ռայմոնդին, հայտնում է «Ուկրինֆորմը»:
Միջերկրական ծովի զբոսանավերը կարող են դառնալ ԴԱԻՇ-ի զինյալների թիրախ, գրում է The Daily Mail-ը: Նման նախազգուշացմամբ է հանդես եկել Բրիտանիայի ռազմածովային ուժերի փոխծովակալ Քլայվ Ջոնսոնը:
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը չեղյալ է հայտարարել թուրքական մասնավոր ընկերությունների համար արված գազի սակագնի զեղչը, հայտնում է թուրքական Daily Sabah պարբերականը՝ հղում կատարելով տեղի պաշտոնյաներին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթ է Վաշինգտոնի կողմից իր հասցեին հնչած մեղադրանքների հետ ու դրանք համարում է «անընդունելի»: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն քվեարկել է օրենքի կողմ, որը ընդլայնում է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները, հայտնում է TASS-ը:
Նվազագույնը 3 մարդ է զոհվել Սաուդյան Արաբիայի արևելքում գտնվող Մախասեն քաղաքի Ալ-Ախսա շրջանի մզկիթում իրականացված ահաբեկչության հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով al-Arabiya հեռուստաալիքին:
Ավստրալիայի հարավ-արևելքում կործանվել է թեթևշարժիչանի ինքնաթիռ, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, հայտնում է 3AW ռադիոկայանը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն ու Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել են գազատարի շինարարության մասին, որը կմիավորի երեք պետություններն էլ ու դուրս կգա Եվրոպայի արտահանման շուկան, գրում է The Algemeiner թերթը:
ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնում է ԴԱԻՇ-ի գումարտակի գոյության մասին, որը նախապատրաստում է ահաբեկչություններ Ռուսաստանում ու այլ եվրոպական երկրներում, հայտնում է RIA Novosti-ն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անվտանգության հարցերով իր խորհրդականներին հանձնարարել է անհրաժեշտության դեպքում հակազդել ԴԱԻՇ-ի փորձերին, որոնք ցանկանում են ընդլայնել իրենց ազդեցությունը Լիբիայում ու այլ երկրներում, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Սպիտակ տանը:
Թուրքիան, ինչպես Ադրբեջանը, շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշկունը:
Brent ապրանքանիշի նավթի գինը ավելի քան 5%-ով բարձրացել է ու հասել 1 բարելի դիմաց գրեթե 36 դոլարի ռուսական իշխանությունների հայտարարության ֆոնին, թե նախատեսվում է ՕՊԵԿ-ի հանդիպում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ավելի քան 140 դպրոցական է հոսպիտալացվել ԱՄՆ Տեխաս նահանգում շմոլ գազից թունավորվելու հետևանքով, հայտնում է ABC-ն: