Բաժիններ՝

ԱՄՆ-ում մարդ է զոհվել թեթև շարժիչավոր ինքնաթիռի կործանման հետևանքով

Թեթեւշարժիչավոր ինքնաթիռ է կործանվել ԱՄՆ-ի Հարավային Դակոտայի նահանգի բնակելի շրջանում, զոհվել է մեկ մարդ: Այդ մասին հայտնել է Daily Star բրիտանական թերթը:

Միջադեպը տեղի է ունեցել Սու Ֆոլս քաղաքում: Քաղաքի արտակարգ իրավիճակների գծով մենեջեր Ռեգան Սմիթը հայտարարել է, որ զոհվածը գտնվում էր օդանավում:
Ավիաաղետի հետեւանքով վնասվել է չորս բնակելի շենք, որոնցից երկուսն ավերված են:
Ոստիկանությունը շարունակում է որոնողական գործողությունը:

«Մենք դեռեւս հետաքննություն ենք անցկացնում, կարող են լինել այլ զոհեր»,- նշել է Սմիթը: Օդանավի կործանումը հետաքննելու համար հրավիրվել են Տրանսպորտում անվտանգության ազգային խորհրդի մասնագետները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31