Բաժիններ՝

Ավստրիայի նախագահը կարևորել է Եվրոպայում միասնական միգրացիոն օրենսդրության ընդունումը

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենն անհրաժեշտ է համարում Եվրոպայում ապաստանի տրամադրման միասնական համակարգի ստեղծումը: Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է դեկտեմբերի 27-ին Ավստրիայի մամուլի գործակալությանը տված հարցազրույցում։

Վան դեր Բելենի կարծիքով՝ Եվրոպան «պետք է աշխատի» միգրացիայի ոլորտում միասնական օրենսդրության մշակման վրա, որը թույլ կտա «պաշտպանել հետապնդվողներին եւ, դրա հետ մեկտեղ, վերահսկողություն սահմանել ներգաղթի նկատմամբ»:

«Հայտատուները պետք է հնարավորություն ունենան ապաստանի տրամադրման համար դիմել սահմանված կարգով եւ, եթե կան նախադրյալներ, ստանալ այն,- կարծում է ֆեդերալ նախագահը: Եթե մենք ցանկանում ենք կանխել քաոսային միգրացիան, անհրաժեշտ է հնրավորություններ ստեղծել օրինականի համար»: Ավստրիայի ղեկավարը նաեւ հայտարարել Է, որ կողջուներ Մեծ Բրիտանիայի հրաժարումը Եվրամիությունից դուրս գալու գաղափարից: «Սակայն այդ որոշումը Միացյալ Թագավորությունը կարող է ընդունել միայն ինքնուրույն»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս