Բաժիններ՝

Վաշինգտոնի քաղաքապետը կոչ է արել Թրամփին դադարեցնել «շաթդաունը»

Վաշինգտոնի քաղաքագլուխ Մյուրիել Բոուզերը նամակ է ուղարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, որում կոչ է արել՝ վերսկսել մի շարք դաշնային կառույցների աշխատանքը, որոնք փակվել են բյուջետային ճգնաժամի («շաթդաուն») պատճառով: Այդ մասին հայտնել է WTTG հեռուստաալիքը:

«Վաշինգտոնի (Կոլումբիայի օկրուգ) ավելի քան 702 հազար բնակիչների եւ մեծ թվով ընկերությունների անունից ես ձեզ կոչ եմ անում աշխատանք տանել Կոնգրեսի հետ, որպեսզի անհապաղ վերջ դրվի դաշնային կառավարության ընթացիկ մասնակի «շաթդաուն»-ին»,-ասված է քաղաքապետի նամակում: Նրա խոսքով, եթե «շաթդաունը» շարունակվի, դա «զգալի հետեւանքներ» կունենա «օկրուգի բազմաթիվ բնակիչների, ընկերությունների, ներառյալ ռեստորանները, հյուրանոցները, եւ դաշնային կապալառուների համար»:

Քաղաքագլուխն ընդգծել է, որ, չնայած դաշնային գերատեսչությունների աշխատանքի մասնակի դադարեցմանը, քաղաքի իշխանությունները շարունակում են աղբի հավաքումն այն զբոսայգիներում ու ճանապարհներին, որոնք դաշնային սեփականություն են հանդիսանում: Նրա խոսքով՝ քաղաքի համար դա շաբաթական լրացուցիչ կարժենա 46 հազար դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս