Բաժիններ՝

Լիբանանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բողոք կներկայացնի ընդդեմ Իսրայելի

Լիբանանի իշխանությունները մտադիր են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բողոք ներկայացնել՝ կապված այն փաստի հետ, որ իսրայելական ինքնաթիռները Սիրիային հարվածներ հասցնելու նպատակով ներխուժել են իրենց երկրի օդային տարածք՝ վտանգ ներկայացրելով ուղևորափոխադրող օդանավերի համար: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Լիբանանի տրանսպորտի նախարար Յուսեֆ Ֆինյանոսը:

«Կար պայմանավորվածություն, որ Լիբանանն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անմիջապես բողոք կներկայացնի ընդդեմ Իսրայելի և կընդունի որոշում, որը կպաշտպանի Լիբանանին ու նրա քաղաքացիներին»,- գրել է նա «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ վարչապետ Սաադ Հարիրիին պատմել է, որ իսրայելական ինքնաթիռները Սիրիային հարված հասցնելու ժամանակ Լիբանանի երկնքում հրաշքով չեն բախվել քաղաքացիական ինքնաթիռներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս