«Դադարեցվում է ռազմական դրությունը». Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դեկտեմբերի 26-ին պաշտոնապես հայտարարել է երկրում ռազմական դրության գործողության դադարեցման մասին։
«Այսօր ժամը 14:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 16:00-ին) դադարեցվում է ռազմական դրությունը: Սա իմ սկզբունքային որոշումն է, այն հիմնված է անվտանգության ոլորտի ընթացիկ իրադրության բոլոր բաղադրիչների վերլուծության վրա»,-ասել է նա, նշելով, որ առայժմ չի պլանավորում երկարացնել դրա ժամկետը:
Նա հատուկ ռեժիմը չերկարացնելու իր որոշումը բացատրել է ընտրելու եւ ընտրված լինելու քաղաքացիների իրավունքը չսահմանափակելու ցանկությամբ: Պորոշենկոն երաշխավորել է, որ նախագահական ընտրութունները կկայանան 2019 թվականի մարտի 31-ին, ինչպես եւ պլանավորված էր:
Ռազմական դրությունը նոյեմբերի 26-ին 30 օրով մտցվելէր Ուկրաինայի տասը մարզում: Ռազմական դրություն սահմանելու պատճառ էր դարձել Կերչի նեղուցի միջադեպը նոյեմբերի 25-ին, երբ Ուկրաինայի ռազմածովային ուժերի երեք նավեր խախտեցին ՌԴ-ի տարածքային ջրերով անցնելու կարգը Սեւ ծովից Ազովի ծով նավարկելիս:
Նավերը կալանվել են զենքի կիրառմամբ, իսկ անձնակազմի 24 անդամներ Սիմֆերոպոլի դատարանի կողմից ձերբակալվել են ՌԴ-ի պետական սահմանն անօրինականորեն հատելու մեղադրանքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը