Համացանցում հայտնվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության դրվագը:
Saturday Night Live կատակերգական շոուի նոր թողարկման մեջ սքեթչ են ցուցադրել Սուրբ Ծննդի նախօրեին ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպման վերաբերյալ: Տեսահոլովակը հրապարակվել է հաղորդման YouTube-ալիքում եւ մեկ օրում հավաքել Է գրեթե երկու միլիոն դիտում:
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին սպանողը թուրքական ոստիկանության հատուկ նշանակության ուժերի ծառայող էր:
Համացանցում է հայտնվել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի դեմ հարձակում գործած տղամարդու լուսանկարը:
Անկարայում Ռուսաստանի դեսպան Ադնդրեյ Կառլովի դեմ իրականացված մահափորձի վայրում ոստիկանները վնասազերծման գործողություններ են իրականացրել:
Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը հարձակման հետևանքով մահացել է:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցվել է Անկարայում ՌԴ դեսպանի վրա հարձակման մասին:
Անկարայում ոստիկանության և Ռուսաստանի դեսպանի դեմ հարձակում գործած անձի միջև տեղի է ունենում փոխհրաձգություն:
Անկարայում զինված անձը զինված հարձակում է գործել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի վրա:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Հալեպի արևելյան հատվածում տարհանման և բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելու գործընթացների նկատմամբ միջազգային դիտորդական առաքելություն սահմանելու հարցում:
Եվրամիությունը պաշտոնապես կես տարով երկարացրել է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները: Այս մասին հայտնել է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայությունը:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը ծանոթ է Ռուսաստանի պատմությանը և փիլիսոփայությանը և լավ հարաբերությունների մեջ է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն դա չի նշանակում, թե նա կիսում է Մոսկվայի դիրքորոշումը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ-ում ընտրիչների կոլեգիայի անդամները կանցկացնեն իրենց եզրափակիչ քվեարկությունը ԱՄՆ բոլոր նահանգների մայրաքաղաքներում և Կոլումբիա դաշնային շրջանում։
Այս պահի դրությամբ Ռուսաստանի Իրկուտսկի քաղաքում լոգանքի համար նախատեսված և ալկոհոլ պարունակող Боярышник կոչվող խտանյութը խմելու հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 41-ի, Interfax-ին հայտնել է քաղաքի Լենինսկի շրջանի դատախազ Ստանիսլավ Զուբովսկին։
Կայունության եվրոպական նախաձեռնությունը (European Stability Initiative) հրապարակել է «Եվրոպական ճահիճ. Խավիարային դիվանագիտություն» խորագիրը կրող հետաքննության երկրորդ մասը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հետաքննության մեջ բացահայտվում են Ադրբեջանի իշխանությունն երի կողմից կազմակերպված կոռուպցիոն սխեմաները, որոնց մեջ ներքաշված են եղել տասնյակ բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաներ:
Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Մալենա Մարդը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, թե իբր ինքը մտահոգություն է հայտնել Արցախում Լուսինե Ներսիսյանի ձերբակալման առնչությամբ: Այս մասին պարզաբանում է տարածել ԵՄ գրասենյակը:
Հետախուզական գործունեության հարցերով մի խումբ փորձագետներ, այդ թվում՝ MI-6-ի նախկին տնօրենը, դադարեցրել են շփումները Քեմբրիջի համալսարանի իրենց գործընկեր գիտնականների հետ, գրում է The Financial Times-ի լրագրող Սեմ Ջոնսը։
Նախորդ օրերին Դոնբասում սպանվել է ուկրաինացի 6 զինվորական, ևս 20-ը վիրավորվել է, հայտնել է Ուկրաինայի տնտեսական զարգացման ու առևտրի նախարար Ստեպան Կուբիվը Բրյուսելում, տեղեկացնում է korrespondent.net-ը։
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ Սիրիայի հարցով Աստանայում հնարավոր հանդիպում կազմակերպելու վերաբերյալ, հայտնում է Ղազախստանի ղեկավարի կայքը։
168.am-ի տեղեկություններով՝ արդեն մի քանի ամիս վարվող բանակցություններն այս բլոկի շուրջ անցնում են առանց տարաձայնությունների, քանի որ կողմերը քննարկում են բլոկի այն հարցերը, որոնք խնդիր չեն ներկայացնում Եվրասիական տնտեսական միության համար։
ՀԱՊԿ ղեկավարները Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-ին կայանալիք նիստում կքննարկեն ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդելու հարցեր, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի Իրկուտսկի մարզում 33 մարդ է մահացել լոգանքի համար նախատեսված և ալկոհոլ պարունակող Боярышник կոչվող խտանյութը խմելու հետևանքով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Քննչական կոմիտեին։
Չինական Global Times տաբլոիդի կարծիքով՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նվազագույն պատկերացում իսկ չունի՝ ինչպես ղեկավարել գերտերությունը։
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը վստահ է, որ Ռուսաստանը կոտրում է ԱՄՆ-ի սերվերներն ու էլեկտրոնային փոստերը։ «Եվ ես հուսով եմ՝ մենք էլ որոշ հարձակումներ այնտեղ ենք կատարում»,- հայտարարել է նա CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։
Թուրք զինծառայող է սպանվել Սիրիայի Էլ-Բաբ քաղաքում ականապատ ավտոմեքենայի պայթեցման հետևանքով։ Այս մասին TASS-ի թղթակցին հայտնել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբում իր աղբյուրը։
Լրագրողների թիվը, որոնք սպանվել են 2016թ. աշխարհում իրենց պրոֆեսիոնալ պարտականությունների կատարման ժամանակ, կազմել է 57 մարդ։ Այս մասին իր ամենամյա հետազոտության մեջ հայտնել է «Լրագրող առանց սահմանների» կազմակերպությունը։
Հորդանանում ուժայինները ոչնչացրել են 4 ահաբեկչի, որոնք հարձակումներ են իրականացրել զբոսաշրջիկների վրա Էլ-Կարակ քաղաքում, հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները։
Լեհ ընդդիմադիր պատգամավորները, որոնք արդեն մի քանի օր է, ինչ բողոքի ցույցեր են կազմակերպում Վարշավայում, պատրաստվում են արգելափակել Սեյմի նիստերը մինչև հունվարի 11-ը, հայտնում է Life-ը՝ հղում կատարելով «Քաղաքացիական հարթակ»-ից պատգամավոր Ցեզարի Տոմչիկին։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնեցրել է Հալեպից խաղաղ բնակիչների տարհանման մասին բանաձևի նախագիծը։ Այդ հարցով քվեարկությունը տեղի կունենա նյույորքյան ժամանակով ժ. 09.00-ին, հայտնում է BBC-ն։
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ 32 զինվորական է հոսպիտալացվել այն բանից հետո, երբ «Իլ-18» ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Յակուտիայի Տիկսի բնակավայրի մոտ, հայտնում է RIA Novosti-ն։