Բաժիններ՝

Շանահանը կարող է երկար ժամանակ մնալ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 26-ին Իրաք կատարած այցի ընթացքում հայտարարել է, թե չի պատրաստվում շտապել Միացյալ Նահանգների նոր պաշտպանության նախարարի պաշտոնի թեկնածություն առաջադրելու հարցում: Նրա խոսքով՝ Փատրիկ Շանահանը, որը 2019 թվականի հունվարի 1-ից կդառնա Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար, կարող է այդ դերում մնալ «երկար ժամանակ»: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Դեկտեմբերի 23-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի պաշտպանության առաջին փոխնախարար Շանահանը պաշտպանության նախարարի պարտականությունները կկատարի այդ պաշտոնից Ջեյմս Մեթիսի հեռանալուց հետո, հաղորդել է ՏԱՍՍ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31