Բաժիններ՝

Սիցիլիայում չորս մարդ է տուժել երկրաշարժից

Չորս մարդ է տուժել դեկտեմբերի լույս 26-ի գիշերը Սիցիլիայի Կատանիա քաղաքի մերձակայքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, վնասվել է մի քանի տուն: Այդ մասին հայտնել է La Sicilia տեղական հրատարակությունը:

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ 4,9 մագնիտուդով երկրաշարժը տեղական ժամանակով ժամը 03:19-ին (Երեւանի ժամանակով ժամը 06:19-ին) տեղի է ունեցել սիցիլիական Կատանիա նավահանգստից 15 կիլոմետր արեւելք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը 10 կիլոմետր խորության վրա էր:

Ինչպես հաղորդում է հրատարակությունը, երկրաշարժի հետեւանքով թեթեւ վնասվածքներ է ստացել չորս մարդ:

Repubblica թերթի տվյալներով՝ երկրաշարժն առավել մեծ չափով վնասել է Կատանիայի Ֆլերի օկրուգը: Սանտա-Վեներինա օկրուգում թափվել է Սանտա Մարիա դել Կարմելո գլխավոր եկեղեցու սվաղը: Ավերածություններ են գրանցվել նաեւ Ձաֆերանա-Էտնեա կոմունայում: Հրատարակության տվյալներով՝ Կատանիա-Մեսինա A18 ավտոճանապարհին երթեւեկությունը դադարեցված է անվտանգության նկատառումներով:

Ավելի վաղ Իտալիայի երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի (Ingv) սիցիլիական կենտրոնի մասնագետները գրանցել են Էտնա հրաբխի ակտիվության նոր ուժեղացում: Սեյսմոլոգները տարբեր ուժգնության ավելի քան 150 ստորգետնյա ցնցում են գրանցել նշանավոր հրաբխի գոտում, որը գտնվում է իտալական Սիցիլիա կղզու արեւելյան ափին՝ Կատանիա քաղաքի մերձակայքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս